Վարդագույն հովազ (մուլտսերիալ, 1993)

1993 թվականի մուլտսերիալ

Վարդագույն հովազ, մուլտսերիալ, թողարկվել է 1993-1995 թվականներին «Metro-Goldwyn Mayer Animation», «Mirisch-Geoffrey DePatie-Freleng» և «United Artists» ընկերությունների համատեղ արտադրությամբ[1]։

Վարդագույն հովազ
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
ՍտեղծողՖրիզ Ֆրիլինգ
Երկիր ԱՄՆ
Հեռուստաալիքհեռուստատեսային սինդիկացիա
Եթերաշրջաններ3
Սերիաների քանակ60
ՌեժիսորՉարլզ Գրոսվենոր և Byron Vaughns?
Էկրաններին է
դեկտեմբերի 16, 1996
ՇարքՎարդագույն հովազը

Նախապայման խմբագրել

Գլխավոր հերոսին՝ Վարդագույն հովազին, առաջին անգամ տրվեց խոսելու լիարժեք հնարավորություն։ Վարդագույն հովազին հնչյունավորել է Մեթ Ֆրյուերը։ Փոքրիկներին հասանելի դարձնելու նպատակով կերպարին տրվել է ամերիկյան հումորային շեշտադրություն։ Հովազը ստացել է նաև անուն՝ Փինքի[2]։

Կերպարներ խմբագրել

Մրջյուն և Մրջնակեր (անգլ.՝ The Ant and The Aardvark), երկու կերպար, որոնք միմյանց հանդեպ ունեին նույն թշնամությունը, ինչպես Թոմն ու Ջերին․ մրջնակերը ուզում է ուտել մրջյունին, բայց վերջինս չի հանձնվում։ Հաճախ Հովազի պատճառով մրջնակերին չի հաջողվում ուտել մրջյունին[3]։

Տեսուչ (անգլ.՝ The Inspector), խուզարկու։ Ստեղծվել է 1960-ական թվականների համանուն մուլտսերիալի տեսչի կերպարի նմանությամբ։ Նրա անունը (Ժակ Կլուզո) ոչ մի անգամ չի հնչում։ Խոսում է ֆրանսիական շեշտադրությամբ։ Երբեմն հայտնվում է անհարմար իրավիճակներում՝ ինքն էլ չգիտակցելով, որ կարող է հայտնվել մահվան վտանգի արջև։ Տեսչի հետ սերիաներում Հովազը միշտ նրա օգնականն է։

Հայր շուն (անգլ.՝ Dogfather), երկու շների՝ Լուիի և Պագգի հրոսակախմբի պարագլուխը։ Հնչյունավորել է Ջո Փիսքոփոն։ Կերպարը ցածրահասակ է, միշտ ակնոց է կրում։ Նա և նրա հրոսակախումբը միշտ արժեքավոր իրեր են գողանում (թալանում են բանկեր, թանգարաններ) և դիմում են ցանկացած գողության։ Բայց վերջին հաշվով Հովազի պատճառով նրանց ծրագրերը ձախողվում են։

Պրոֆեսոր Ֆոն Շմարտի (անգլ.՝ Von Schmarty), պրոֆեսոր։ Ինչ-որ բանով նման է Ալբերտ Այնշտայնին և նույնիսկ խոսում է գերմանական շեշտադրությամբ։

Թելմա(անգլ.՝ Thelma), փոքրիկ աղջիկ տիկնիկով։ Հնչյունավորել է Քեթ Սյուսին։ Հովազին միշտ դիմում է «Պարոն»-ով։ Շատ չարաճճի է, սիրում է խուլիգանություն անել, ինչի պատճառով Հովազը հանդիմանում է։

Լեսթեր, սևամորթ դեռահաս։ Նույնպես կռվարար է, սիրում է չարաճճիություններ, խուլիգանություններ անել, բայց եթե գիտակցում է, որ ամեն ինչ շատ լուրջ է, օգնում է Հովազին պատժել չարին։

Սերիաների ցանկ խմբագրել

  1. Pink Pink and Away/Down on the Ant Farm
  2. Pink and Quiet/The Pinky 500
  3. The Ghost and Mr. Panther/Cleopanthra
  4. Big Top Pinky/Yeti 'Nother Bigfoot Story
  5. Pinky in Paradise/Department Store Pink-erton
  6. Moby Pink/The Pink Stuff
  7. Pink Pizza/Pink Painter
  8. Pink Paparazzi/Werewolf in Panther’s Clothing
  9. Rock me Pink/Pinkus Pantherus

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beck, Jerry. (2006) Pink Panther: The Ultimate Guide to the Coolest Cat in Town!; DK ADULT, 0-7566-1033-8
  2. DePatie-Freleng website Արխիվացված 2005-06-08 Wayback Machine
  3. "All for Pink and Pink for All"

Արտաքին հղումներ խմբագրել