Վարդագույն հովազ (կերպար)

Վարդագույն հովազ (անգլ.՝ Pink Panther), մտացածին մուլտհերոս։ Առաջին անգամ հայտնվել է 1963 թվականին «Վարդագույն հովազը» գեղարվեստական ֆիլմի նախնական և եզրափակիչ տեսարաններում, իսկ հետագայում հայտնվել է այդ շարքի գրեթե բոլոր ֆիլմերում՝ համանուն դերում[1]։

Վարդագույն հովազ
Pink Panther
Վարդագույն հովազ
ԿերպարՀովազ
Սեռարական
ՀակառակորդՄեծ քիթ
Ստեղծման օր1963 թվական

Պատմություն

խմբագրել

Կերպարն այնքան մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի շրջանում, որ արդեն 1964 թվականին թողակվեց նրա մասին առաջին կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, որում հանդես եկավ նաև «Մարդ»-ը՝ Վարդագույն հովազի հավերժական հակառակորդը, որը մեծ քթով, կարճահասակ, բեղավոր մարդ է։ Համարվում է, որ այն «Վարդագույն հովազը» ֆիլմի ռեժիսոր Ֆրիզ Ֆրիլինգի ծաղրանկարն է[2]։

Հետագայում թողարկվեց Վարդագույն հովազի մասին առնվազն 124 կարճամետրաժ մուլտֆիլմ[3][4], որոնցից միայն երկուսում է առկա ձայնային հնչյունավորում[3][4], և մի քանի մուլտսերիալ[5]։ 1971 թվականից կերպարի մասին թողարկվում են նաև կոմիքսներ[6]։

Ընկալում

խմբագրել

Վարդագույն հովազի կերպարը բարեհաճորեն է ընդունվել քննադատների կողմից և ճանաչվել որպես ամերիկյան և համաշխարհային անիմացիայի պատմության մեջ կարևոր նշաձող. նրա մասին մուլտֆիլմերի սյուժեներից շատերը ճանաչվել են որպես անհեթեթ և սյուրռեալիստական թեմաների, տեսողական բառախաղերի՝ մնջախաղի ոճով ստեղծագործական կիրառություն, իսկ հենց գործողությունը հիշեցնում է 20-րդ դարի առաջին կեսին Չարլի Չապլինի և Բաստեր Կիտոնի կատարմամբ համր ֆիլմերը[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Pink Panther: One Cool Cat Pets Families.com
  2. «"Struttin' with the Pink Panther" - Interview with Jerry Beck, by T.S. Warren». Ottawa XPress. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին.
  3. 3,0 3,1 Hope Freleng Shaw, Hope Freleng, Sybil Freleng Bergman, Sybil Freleng, Art Leonardi (2005). Meet the Pink Panther. Rizzoli. ISBN 0-7893-1308-1.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Pink Panther - Cataroo.com
  5. History Of Pink Panther - Lifestyle Lounge - Iloveindia
  6. THE PINK PANTHER, Don Markstein's Toonopedia, retrieved February 11, 2011
  7. Beck, Jerry (2006). Pink Panther: The Ultimate Guide to the Coolest Cat in Town!. London: Dorling Kindersley. ISBN 0-7566-1033-8. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդագույն հովազ (կերպար)» հոդվածին։