Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարազ (այլ կիրառումներ)

Վարազ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 8-10 կմ հյուսիս։

Գյուղ
Վարազ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառԵվդոկիայի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Վարազ (Եվդոկիայի գավառ) (Աշխարհ)##
Վարազ (Եվդոկիայի գավառ) (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Գյուղը կողոպտվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 200 տուն՝ 1660 հայ բնակչով։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, այգեգործություն, անասնապահությունն ու արհեստներն էր։

Պատմամշակությաին կառույցներ

խմբագրել

Վարազն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղն ուներ վարժարան[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 771

Աղբյուրներ

խմբագրել