Վարազ-Գնել Գնունի

հայ զորավար

Վարազ-Գնել Գնունի (7-րդ դար - 635), հայ զորավար Բյուզանդական կայսրությունում՝ Հերակլ Ա կայսեր կառավարման ժամանակ (610-641)[1]։ Մժեժ Գնունու ազգականը և գործակիցը, Գնունիների նախարարական տոհմից[1]։

Վարազ-Գնել Գնունի
 
Ծննդյան օր 7-րդ դար
Վախճանի օր 635
Դինաստիա Գնունիներ
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

635 թվականին, Հերակլ Ա-ի դեմ կազմակերպված ապստամբությանը մասնակցած Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ Դավիթ Սահառունուն կալանավորում է Մժեժ Գնունին և առաքում կայսերական պալատ։ Ճանապարհին իր կապանքները կտրելով՝ Դավիթ Սահառունին սպանում է այն մարդկանց, որոնք տանում էին իրեն։ Այնտեղից վերադառնալով՝ իր շուրջն է միաբանում հայոց զորքերը, հարձակվում զորավար Մժեժ Գնունու վրա և նրա զորքը իր կողմը գրավելով՝ պարտության մատնում, ապա սպանում Մժեժին ու նրա գործակից Վարազ-Գնել Գնունուն[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 63․
  2. «Սեբեոս. Պատմություն», թարգմ.՝ Գուրգեն Խաչատրյան, Վանո Եղիազարյան, Երևան, 2005, էջ 194.