Վարազշապուհ (մարզպան)
Վարազշապուհ (4-րդ դար - 4-րդ դար), պարսիկ իշխան Սասանյան Պարսկաստանում, Ատրպատականի մարզպանը (մոտ 340-360)[1][2]։
Վարազշապուհ | ||
| ||
---|---|---|
մոտ 340 - 360 | ||
Մասնագիտություն՝ | մարզպան | |
Ծննդյան օր | 4-րդ դար | |
Վախճանի օր | 4-րդ դար | |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն
խմբագրել350 թվականին, Ատրպատականի մարզպան, պարսիկ Վարազշապուհը պարսից արքունիքի անունից բանակցություններ է սկսում Տիրան Բ-ի հետ։ Այդ բանակցությունների ընթացքում խառնակիչ դեր է կատարում Տիրանի սենեկապետ Փիսակը, որը Տիրանի պատվիրակն էր՝ բանակցությունների ընթացքում։ Փիսակը դավաճանելով Տիրանին, Վարազշապուհին խորհուրդ է տալիս Տիրանից նվեր պահանջել նրա լավագույն նժույգը։ Վարազշապուհը մարդ է ուղարկում Տիրանի մոտ և պահանջում այն։ Տիրանը չկամենալով իր այդ նժույգը տալ և միաժամանակ չցանկանալով մի ձիու համար փչացնել հարաբերությունները, իր ձիու նմանությամբ մի այլ ձի է ուղարկում մարզպանին։ Փիսակը Վարազշապուհին բացահայտում է Տիրանի կատարած կեղծիքը։ Վարազշապուհը զայրանում է և 3000 հոգով գալիս է Մեծ Հայք։ Բանակցելու պատրվակով խաբեությամբ բռնում է Տիրանին, կուրացնում նրան և գերի տանում Պարսկաստան[1][2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդ, թարգմ․՝ Ստեփան Մալխասյանի, Երևան 1968, 3-րդ դպր․ գլ․ Ի (էջ 65, 106-110, 112)․
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 206․
- ↑ «Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը», Երևան, ԵՊՀ հրատ., 1975, էջ 234․