Վարազդուխտ Սյունի

Սյունյաց իշխանուհի

Վարազդուխտ Սյունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 6-րդ դար), իշխանուհի Սյունիքի իշխանությունում, Սյունիքի գահերեց-իշխան՝ Հովհան Սյունու (536-554[1]) կինը, գահերեց-իշխաններ Վասդուղ Սյունու և Գրիգոր Սյունու մայրը։

Վարազդուխտ Սյունի
Սյունիքի իշխանուհի
6-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Դինաստիա Սյունիներ
Ամուսին Հովհան Սյունի
Զավակներ Վասդուղ Սյունի, Գրիգոր Սյունի

Սյունի վանքի կառուցում խմբագրել

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, հայոց թվականությունից առաջ («յառաջ քան զհայ թուականն», 551 թ.) Վարազդուխտ իշխանուհին է հիմնադրել Սյունյաց վանքը կամ Սուրբ Գրիգոր եկեղեցին (հետագայում վերանվանվել է Սուրբ Հովհաննես)։ Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցում են արքունական տուն և իշխանանիստ ապարանք։ Վարազդուխտ իշխանուհու և նրա ամուսնու Սյունյաց գահերեց իշխան Հովհան Սյունու դիմաքանդակները տեղադրված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի եռանկյունաձև խորշերի վերևում։ Նույն ճակատի հարավային լուսամուտի մոտ տեղադրված բարձրաքադակում ամբողջ հասակով և վեղարը գլխին պատկերված է տաճարի ճարտարապետ Հովհաննեսը։

Ստեփանոս Օրբելյանը գրում է՝.

«Սիւնի վանք որոյ եկեղեցին չքնաղ և նորակերտ ձևով կանգնեալ գնբեթայարկ խորան երկնանման ի մեծ բարեպաշտուհւոյն Վարազդխտոյ` Սիւնեաց տիկնոջէ յառաջ քան զհայ թուականն, յանուն սրբոյ Լուսավորչին։ Եվ առաջև վանացն ի մէջ քաղցրահայեաց մէյդանին դնեն իշխանքն տուն արքունի և ապարանք իշխանանիստ, և յամենայն աւուր ասեն գային ի ժամ պատարագին...»:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սյունյաց իշխանական տունը 6-7-րդ դարում», Ժիրայր Միրումյան, Գորիս, 2017

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 64
  • «Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի պատմութիւն տանն Սիսական», Մկրտիչ Էմին, 1861 թ. Մոսկվա, Գլուխ Կա (էջ 248)
  • «Սիւնիքի պատմութիւն», Ստեփանոս Օրբելյան, Գլուխ Կբ
  • «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Կարապետ Շահնազարյան, 1859, Փարիզ, Գլուխ Կբ (էջ 82)
  • «Ստորագրութիւն հին Հայաստանեայց», Ղուկաս Ինճինճյան, 1822, Վենետիկ, Սուրբ Ղազար, Նահանգ Թ, էջ 260
  • «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 13, 113, 212
  • «Սյունյաց իշխանական տունը 6-7-րդ դարում», Ժիրայր Միրումյան, Գորիս, 2017
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 912 (Սյունի վանք)

Արտաքին հղումներ խմբագրել