Վատտմետր
Վատտմետր (հին հունարեն՝ μετρεω- չափել), էլեկտրական հոսանքի հզորությունը վատտերով չափելու սարք։ Լինում է էլեկտրադինամիկական (նախատեսված է հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաներում չափումներ կատարելու համար) և ֆեռոդինամիկական (փոփոխական հոսանքի շղթաներում չափումներ կատարելու համար)։ Վատտմետրն ունի երկու էլեկտրական շղթա՝
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f1/C%C3%A2blage_du_wattm%C3%A8tre_en_monophas%C3%A9.png/220px-C%C3%A2blage_du_wattm%C3%A8tre_en_monophas%C3%A9.png)
- հոսանքի (բեռնվածքի շղթային է միացվում հաջորդաբար,
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/Leistung-EinphasigB.svg/220px-Leistung-EinphasigB.svg.png)
- լարման (միացվում է բեռնվածքի հետ զուգահեռ)
Չափումների սահմանների ընդարձակումը ձեռք է բերվում հոսանքի տրանսֆորմատորներով և լրացուցիչ դիմադրություններով, իսկ բարձր լարման շղթաներում՝ հոսանքի և լարման տրանսֆորմատորներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 302)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատտմետր» հոդվածին։ |