Վասիլի Վիլյամսի հուշարձան

Վասիլի Վիլյամսի հուշարձան (ռուս.՝ Памятник Василию Вильямсу), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս և խորհրդային հողագետ և գյուղատնտես Վասիլի Ռոբերտովիչ Վիլյամսին։ Հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի գլխավոր շենքի մուտքի մոտ։

Վասիլի Վիլյամսի հուշարձան
Վասիլի Վիլյամսի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետԻսիդոր Ֆրանցուզ
Ստեղծում1947
Երկիր Ռուսաստան
ՔաղաքTimiryazevskaya Street?
ԲնակավայրTimiryazevsky District?
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և Լաբրադոր
Մասն էPetrovsko-Razumovskoe estate?
Ներկա վիճակԿանգուն
 Timiryazev Academy of Agriculture Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է 1947 թվականի սեպտեմբերի 7-ին[1]։ Հեղինակներն են ճարտարապետ Իսիդոր Արոնովիչ Ֆրանցուզը և քանդակագործ Սամուիլ Օսիպովիչ Մախտինը։ 

Գիտնականը պատկերված է ամբողջ հասակով, իսկ պատվանդանը զարդարված է հացահատիկային և կերային բույսերի պատկերներով, որոնց ագրոնոմիայով զբաղվել է Վիլյամսը։

Հուշարձանի աջ կողմում պահպանվել է փայտե մեծ մի տուն, որտեղ ապրել և աշխատել է անվանի գիտնականը։ Այդ դարաշրջանի փայտե տներ Մոսկվայում գրեթե ոչ մի այլ տեղ չեն պահպանվել։ Եվ այս տանն այժմ ապրում են Վիլյամս ազգանունով մարդիկ` գիտնականի ժառանգները։ Պետրովսկո-Ռազումովսկայայում անտառներով, դաշտերով, ջերմոցներով շրջապատված 18-րդ դարի հինավուրց շենքերն ու պալատական այգին այժմ պատկանում են ակադեմիային։ Չի պահպանվել միայն 1691 թվականի նարիշկինյան բարոկկո ոճով կառուցված Պետրոս և Պողոս եկեղեցին։ Հենց դրա տեղում էլ կառուցվել է գիտնական Վասիլի Վիլյամսի հուշարձանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Памятник почвоведу Василию Робертовичу Вильямсу».

Արտաքին հղումներ խմբագրել