Վասիլի Սուրոշնիկովի առանձնատուն

Վասիլի Միխայլովիչ Սուրոշնիկովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Василия Михайловича Сурошникова), ճարտարապետական հուշարձան Սամարայում։ Կառուցվել է 1910-1914 թվականներին նշանավոր ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելի նախագծով, շինարարությունը ղեկավարել է Ալեքսանդր Շչերբաչյովը։ Շենքը գտնվում է Պիոներական և Ալեքսեյ Տոլստոյի փողոցների անկյունում (հասցեն` Պիոներական փողոց 22/41): Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբեկտ է։

Վասիլի Սուրոշնիկովի առանձնատուն
Տեսակտեսարժան վայր, ճարտարապետական հուշարձան և բնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Երկար ժամանակ համարվում էր, որ սամարացի առաջին գիլդիայի վաճառական Վասիլի Միխայլովիչ Սուրոշնիկվի առանձնատան միակ հեղինակը եղել է Ա. Ա. Շչերբաչյովը և այն կառուցվել է 1907 թվականին։ Սակայն հետագայում Ֆ. О. Շեխտելի արխիվներում հայտնաբերվում է առանձնատան նախնական նախագիծը, որը թվագրված է 1909 թվականով։ Շչերբաչյովը միայն որոշակի փոփոխություններով իրականացրել է այդ նախագիծը[1]։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ առանձնատունը զբաղեցրել է 24-րդ Սամարո-Սիմբիրսկյան Երկաթյա դիվիզիայի շտաբը, իսկ 1918 թվականի նոյեմբերին հանձնվել է Սամարյան Պրոլետկուլտին կից կերպարվեստի բաժնին։ Ստուդիան փակվում է 1921 թվականին, որից հետո առանձնատանը տեղակայվում է Կույբիշևի գավառագիտական թանգարանը։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում կառավարական հաստատությունների էվակուացիայի ժամանակ առանձնատունը նախատեսվում էր տրամադրել ԱՄՆ դեսպանատանը, թանգարանը փոխադրվեց Ֆրունզեի փողոցի վրա գտնվող եկեղեցու շենքը։ Սակայն պլանները չիրականացան, դրանց փոխարեն առանձնատանը բնակվում է Ստալինի դուստրը` Սվետլանա Ալիլուևան։ Պատերազմից հետո առանձնատանը գտնվում էր Կույբիշևի Բժշկական ինստիտուտի ռազմա-բժշկական ֆակուլտետը։ Ներկայումս առանձնատունը զբաղեցնում է ՌԴ Պաշտպանության նախարարության Ֆինանսական ապահովման վարչությունը[1]։

2010-ական թվականներին շենքը գտնվում էր անմխիթար վիճակում, դանդաղորեն փլուզվում էր ճակատային մասը։ 2017 թվականին սկսվեց առանձնատան վերականգնումը, որն անմջապես նշանավորվեց սկանդալով, երբ բանվորները սկսեցին կոտրել ճակատային մասի պահպանված սալիկները[2]։

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

Շենքը կառուցվել է մոդեռն ոճով։ Նրա համար բնութագրական են նաև օգտագործված նյութերը, բնական քարը, կապույտ կերամիկական սալիկները և հատիկավոր սվաղը[3]։ Շեխտելի նախագծում նշմարվում են նաև վենետիկյան ապարանքի տարրեր։ Նախագծի համեմատ փոփոխվել են սալիկների անկյունագծային շարվածքը ուղղանկյունաձևի և կենտրոնական մուտքի դիրքը։ Տան անկյունում գտնվող յուրահատուկ պատշգամբը հիշեցնում է Մոսկվայի Յարոսլավյան կայարանի աշտարակը, որի հեղինակը նույնպես եղել է Շեխտելը[1][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Т. Святкина (2014 թ․ ապրիլի 9). «Падение фасада на фоне внеисторической среды». Засекин.ру. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  2. ««Ищем вандалов»». Хранители наследия. 2017 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  3. «20 лучших зданий самарского модерна». СамКульт. 2015 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  4. «Особняк купца В. М. Сурошникова». Музей Самарской Архитектуры. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել