Վասիլի Մարգելովի հուշարձան (Եկատերինբուրգ)

Վասիլի Մարգելովի հուշարձան (ռուս.՝ Памятник Василию Маргелову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է խորհրդային զորահրամանատար, 1954-1959 և 1961-1979 թվականներին ԽՍՀՄ օդադեսանտային զորքերի հրամանատար Վասիլի Ֆիլիպովիչ Մարգելովին։ Տեղադրված է Եկատերինբուրգի Խորհրդային բանակի հրապարակում, քաղաքի Կիրովի շրջանում։

Picto infobox architecture.png
Վասիլի Մարգելովի հուշարձան
V.F. Margelov monument (1).jpg
Վասիլի Մարգելովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումնոյեմբերի 4, 2016
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՔաղաքԽորհրդային բանակի հրապարակ (Եկատերինբուրգ)
ԲնակավայրKirovski district?
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
Commons-logo.svg V. F. Margelov monument (Yekaterinburg) Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Հուշահամալիրը պատկերում է Վասիլի Մարգելովի 2,2 մ բարձրությամբ բրոնզաձույլ քանդակը, որը տեղադրված է պատվանդանին, և 18 բրոնզե պլանշետներով գրանիտե տախտակները, որոնց վրա նշված են օդադեսանտային զորքերի գործող ստորաբաժանումների և բրիգադների խորհրդանշանները։ Պատվանդանին փակցված է հետևյալ ցուցանակը.

 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ
ՕԴԶ-Ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼ

ՄԱՐԳԵԼՈՎ
ՎԱՍԻԼԻ ՖԻԼԻՊՈՎԻՉ

 


Հուշարձանը կառուցելու նախաձեռնողն ու հովանավորն է «Ռուսաստանի դեսանտայինների միություն» Սվերդլովսկի շրջանային կազմակերպության նախագահ Եվգենի Տետերինը[1]։

Պատվանդանի հետնամասում փակցված ցուցանակը հաղորդում է, որ հուշահամալիրը կառուցվել է 345-րդ առանձին պարաշյուտադեսանտային գնդի վետերանների մասնակցությամբ։

Հուշարձանը ստեղծել է քանդակագործ Ալեքսանդր Կոկոտեևը՝ արխիվային լուսանկարների հիման վրա և ձուլվել է բրոնզից Սանկտ Պետերբուրգում։

Հուշարձանի բացումը հարմարեցվել է Ժողովրդական միասնության օրվան և տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 4-ին մարդկային մեծ հոսքի ներկայությամբ։ Բացման արարողությանը ներկա են եղել Եկատերինբուրգ քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Յակոբը, Կենտրոնական ռազմական օկրուգի խմբի գլխավոր գեներալ-տեսուչ Նիկոլայ Տկաչովը, Սվերդլովսկի մարզի նահանգապետի հասարակական խորհրդական Յուրի Սուդակովը, վետերանների գործերով հանձնաժողովի նախագահ Եվգենի Տետերինը և այլք։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Елена Благинина (2016-11-04)։ «В центре Екатеринбурга открыли памятник десантнику Василию Маргелову»։ Комсомольская правда։ Վերցված է 2017-08-12 

ԱղբյուրներԽմբագրել