Վասիլի Գոգոլ Յանովսկի

ուկրաինացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, պետական ծառայող

Վասիլի Աֆանասևիչ Գոգոլ-Յանովսկի (ռուս.՝ Васи́лий Афана́сьевич Го́голь-Яно́вский, ի ծնե՝ Յանովսկի[2], 1777[1], Փոքր Ռուսաստան, Ռուսական կայսրություն - ապրիլի 11 (23), 1825, Կիբինցի), ուկրաինացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ, պետական ծառայող: Նիկոլայ Գոգոլի հայրը:

Վասիլի Գոգոլ Յանովսկի
Василий Гоголь-Яновский.jpg
Ծնվել է1777[1]
ԾննդավայրՓոքր Ռուսաստան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 11 (23), 1825
Վախճանի վայրԿիբինցի
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ և պետական ծառայող
Լեզուռուսերեն և ուկրաիներեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԱմուսինՄարիա Գոգոլ
ԶավակներՆիկոլայ Գոգոլ

ԿենսագրությունԽմբագրել

Ծագել է Գոգոլ-Յանովսկիների հին ազնվական տոհմից: Ըստ ավանդության նրա նախնիներից մեկը, Օստապ Գոգոլը, հայտնի էր որպես կազակական գնդապետ և Աջափնյա Ուկրաինայի գետման: Վասիլի Աֆանասևիչի մեծ պապը և պապը եղել են քահանաներ: Ճեմարանում, այնուհետև Կիևի հոգևոր ակադեմիայում սովորել է հայրը՝ Վասիլի Դեմյանովիչը, բայց նա, հրաժարվելով հոգևոր կարիերայից, ծառայել է Գլխավոր ռազմական գրասենյակում որպես գնդի գրագիր, ապա անցավ թոշակի երկրորդ մայորի կոչումով: Աֆանասի Դեմյանովիչը, լինելով ականավոր մարդ (տիրապետել է ռուսերենին, լատիներենին, հուներենին, գերմաներենին և լեհերենին), 1792 թվականին կարողացել է ձեռք բերել է ազնվականություն և տոհմի ազգանունը փոխել է Գոգոլ Յանովսկի[3][4]: Նրա հասարակական դիրքը ամրապնդվեց Ս. Լիզոգուբի դստեր հետ ամուսնանալուց հետո: Մի կողմից Լիզոգուբը գնդապետ Վասիլի Տանսկու փեսան էր, մյուս կողմից գետման Սկորոպադսկու հարազատ թոռն էր և, ստանալով ժառանգություն հարուստ հողատարածքներ, պատկանում էր Կիևի հասարակության վերնախավին: Որպես օժիտ կնոջ համար Աֆանասին ձեռք է բերում մի քանի տասնյակ գյուղացիական տարածքներ, որոնցում, ըստ ամփոփաթերթերի 1782 թվականին ապրում էին 268 գյուղացիներ:

Ըստ ընտանեկան ավանդույթի Վասիլին սովորել է Պոլտավայի սլավոնական ճեմարանում։ Որոշ ժամանակ աշխատելով փոստային գերատեսչությունում, նա 1805 թվականին հրաժարական է տվել՝ կոլեգիական ասեսորի կոչումով և հեռացել է Վասիլևկի սեփական տունը (Յանովշչինա), որպեսզի ամբողջությամբ նվիրվի տնտեսությանը[5][6]։ Վասիլի Աֆանասևիչը մտերիմ էր Պետական խորհրդի անդամ և նախարար Դմիտրի Տրոշչինսկու հետ, որը Գոգոլ Յանովսկիների հեռավոր ազգականն էր։ Թոշակի գնալուց հետո Տրոշչինսկին բնակություն է հաստատել Կիբինցի կալվածքում[2]։ Վասիլի Գոգոլ Յանովսկին 1812-1825 թվականներին եղել է Տրոշչինսկու տնային թատրոնի տնօրենը և դերասանը, որի համար գրել է (միջև 1822-1825 թվականներին) մի քանի զավեշտախաղեր ուկրաինական ժողովրդական կենցաղից ու հեքիաթներից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 Даты жизни Н. В. Гоголя
  3. Секреты семьи Гоголя
  4. См. В. Вересаев. «К биографии Гоголя». 1. Предки Гоголя и его настоящая фамилия. — сб. Звенья, вып. 2, М. — Л., «Академия», 1933 г., стр. 286—293
  5. «The gogol.ru domain is, probably, for sale»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-01-ին։ Վերցված է 2019-02-02 
  6. Биография Николая Васильевича Гоголя