Վասիլե Մոկրանյաց (սերբ.՝ Василије Мокрањац, 11 սեպտեմբերի, 1923, Բելգրադ - 27 մայիսի, 1984, Բելգրադ), սերբ կոմպոզիտոր, երաժշտական մանկավարժ, Բելգրադի երաժշտության ակադեմիայի պրոֆեսոր (1965), Սերբիայի գիտության ու արվեստների ակադեմիայի իսկական անդամ (1976 թվականից)։

Վասիլե Մոկրանյաց
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունВасилије Мокрањац
Ծնվել է1923 սեպտեմբերի 11
Բելգրադ
ԵրկիրՀարավսլավիա
Մահացել էմայիսի 27, 1984(1984-05-27) (տարիքը 60)
Բելգրադ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Vasilije Mokranjac Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վասիլե Մոկրանյացը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 11-ին Բելգրադում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը՝ թավջութակահար Յովան Մոկրանյացը (1888-1956), Բեկգրադի ֆիլհարմոնիայի հիմնադիրներից մեկն է։ Նա հայտնի կոմպոզիտոր Ստեվան Մոկրանյացի ազգականն էր։ Վասիլե Մոկրանյացի մայրը՝ Ելենա, որ չեխական ծագում ուներ, նույնպես թավջութակահար էր։

1947 թվականին ավարտել է Բելգրադի երաշխտության ակադեմիայի դաշնամուրի դասարանը (սովորել է Էմիլ Գայեկի դասարանում), 1951 թվականին՝ կոմպոզիցիայի դասարանը (սովորել է Ստանոյլո Ռաիչիչի դասարանում)։

1947-1951 թվականներին դասավանդել է Բելգրադի «Իոսիպ Մարինկովիչ» երաժշտական դպրոցում, իսկ 1952-1956 թվականներին՝ «Մոկրանյաց» երաժշտական դպրոցում։ 1965 թվականից Բելգրադի երաժշտության ակադեմիայի կոմպոզիցիայի դասարանի պրոֆեսոր է։

1967 թվականից Սերբիայի գիտության ու արվեստների ակադեմիայի անդամ է, 1976 թվականից՝ իսկական անդամ։

1984 թվականին կյանքն ավարտել է ինքնասպանությամբ՝ դուսր նետվելով չորրորդ հարկի բնակարանի պատուհանից։ Ինքնասպանության պատճառներն այդպես էլ չեն պարզվել։ Վաղաժամ մահվան պատճառով կոմպոզիտորի շատ գործեր մնացել են անավարտ։

 
Վասիլի Մոկրանյացը սերբական նամականիշի վրա, 2009 թ.

Ստեղծագործությունը խմբագրել

Վասիլե Մոկրանյացը 20-րդ դարի երկրորդ կեսի Սերբիայի ամենահայտնի երաժշտական կատարողներից է։ Թեև Վասելե Մոկրանյացին առաջին հերթին համարում են մի շարք սիմֆոնիաների հեղինակ, նա հասցրել է ստեղծել նաև դաշնամուրային երաժշտություն, ինչպես նաև երաժշտություն է գրել թատերական ներկայացումների ու կինոնկարների համար։

Վասիլե Մոկրանյացի համար բնութագրական է հակումը դեպի գործիքային ժանրերը։ Նրա ստեղծագործություններին հատուկ են երաժշտական լեզվի ազգային առանձնահատկութոյւնները, նեոռոմանտիզմի տարրեի գործածումը և այլն։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • նվագախմբի համար
    • 4 սիմֆոնիա (1961, 1965, 1967, 1972),
    • դրամատիկական ուվերտյուրա (1950),
    • ուվերտյուրա (1962),
    • «Համերգային ուվերտյուրա» (1972);
  • լարային նվագախմբի համար
    • Дивертисмент (1968),
    • սիմֆոնիետա (1970),
  • կոնցերտինո դաշնամուրի, 2 տավղի ու կամերային նվագախմբի համար (1956),
  • լարային նվագախումբ (1944),
  • դաշնամուրի համար
    • սոնատ (1947),
    • 2 սոնատ (1953, 1954),
    • սյուիտ «Հատվածներ» (1954), «Յոթ Էտյուդներ» (1951), վարիացիաներ (1949), «Վեց պար» (1954),
  • ջութակի ու դաշնամուրի համար
    • սոնատ (1952),
  • 3 ֆլեյտայի, տավիղի, դաշնամուրի և այլն - «Платаны» (1965) սյուիտ,
  • ժողովրդական երգերի շարքեր
  • երաժշտություն թատրոնի, կինոյի համար

Մրցանակներ խմբագրել

Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ մայրաքաղաքային «Sterija» թատրոնի մրցանակ, հարավսլավական ռադիո- և հեռուսատեսային մրցանակ, ինչպես նաև 1976 թվականին արժանացել է Սերբիայի Սոցիալիստական հանրապետության «Հուլիսի յոթի» մրցանակի կյանքում ունեցած իր նշանակալի ձեռքբերումների համար։

Արտաքին հղումներ խմբագրել