Վառելանյութի ջերմարար ունակություն

նյութի ֆազային անցումը բնութագրող ինդեքս, լիայրման ժամանակ անջատվող ջերմության քանակ

Վառելանյութի ջերմարար ունակություն կամ վառելիքի այրման ջերմունակություն, պինդ, հեղուկ կամ գազային վառելիքի լիայրման ժամանակ անջատվող ջերմության քանակը։ Չափվում է ջոուլով կամ կալով։ Վառելիքի զանգվածի կամ ծավալի միավորին վերագրվող վառելանյութի ջերմարար ունակությունը կոչվում է տեսակարար վառելանյութի ջերմարար ունակություն (կջ/կգ, կկալ/կգ կամ կջ/մ3)։ Վառելանյութի ջերմարար ունակությունը որոշում են կալորաչափության եղանակներով։ Եթե վառելիքի ջրածնի այրումից առաջացող և վառելիքում պարունակվող ջուրը գտնվում է հեղուկ վիճակում, ապա անջատվող ջերմության քանակը կոչվում է բարձրագույն վառելանյութի ջերմարար ունակություն, իսկ եթե ջուրը գտնվում է գոլորշու վիճակում, վառելանյութի ջերմարար ունակությունը կոչվում է ցածրագույն։ Համեմատական հաշվարկների համար օգտագործվում է պայմանական վառելիքը, որի տեսակարար վառելանյութի ջերմարար ունակությունը հավասար է 29308 կջ/կգ-ի (7000 կկալ/կգ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 286