Վաշինգտոն-Սլագբաայ

Վաշինգտոն-Սլագբաայ, ազգային պարկ և էկոլոգիական արգելոց Նիդեռլանդների Կարիբյան ավազանում՝ Բոնեյրե կղզու հյուսիս-արևմտյան մասում,[1]: 5643 հեկտար (21,79 քառ. մղոն) տարածք զբաղեցնող այգին, որը ծածկում է Բոնայրե կղզու մոտավորապես մեկ հինգերորդ մասը, գտնվում է Բոնայրեի կառավարության անունից STINAPA Bonaire շահույթ չհետապնդող հիմնադրամի տնօրինության տակ: Հիմնադրվելով 1969 թվականին՝ Վաշինգտոն-Սլագբաայ ազգային պարկը դարձել է առաջին բնական արգելոցը նախկին Նիդեռլանդական Անտիլյան կղզիներում:

Picto infobox plant.png
Վաշինգտոն-Սլագբաայ
Washington-Slagbaai National Park (2446955129).jpg
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ՎարչատարածքԲոնեյրե
Հիմնվել է1969
Մակերես56 կմ²
Վաշինգտոն-Սլագբաայը գտնվում է Նիդեռլանդներում
Վաշինգտոն-Սլագբաայ

Ֆլորան ներառում մոտ 340 տեսակ։ Բույսերի ընտանիքներից շատերը (մոտ 40 %) ներկայացված են միայն մեկ տեսակով: Այգին նաև առանցքային թռչնաբանական տարածք է, քանի որ ծառայում է որպես անհետացման վտանգի տակ գտնվող կամ սահմանափակ արեալ ունեցող թռչունների տեսակների բնադրման, գիշերակացի և սննդի հայթայթման վայր: Հանքային լճերը ֆլամինգոյի բնակության վայր են, որոնց համար ստեղծվել են պահպանվող տարածքներ բների պատրաստման համար[2]:

Թութակների առավել պահպանվող տեսակներից մեկը դեղնաուս ամազոնն է: Բնում ձագերի գոյատևման հավանականությունը շատ փոքր է: Առնետները, վայրի կատուները և այլ թռչունները ուտում են ձվերը, բայց ամենամեծ վտանգը ներկայացնում են մարդիկ: Նրանք բներից հանում են ճտերին և վաճառում։ Առևտուրը ներկայում արգելված է միջազգային կոնվենցիայով (ՍԻՏԵՍ)[3]: 2008 թվականից սկսած՝ տեսակի պոպուլյացիան կրկին սկսել է աճել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Washington-Slagbaai (Bonaire)»։ Protected Planet։ Վերցված է 2019-07-30 
  2. Washington Slagbaai National Park
  3. «Listed animal in CITES Appendix I»։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-03-ին