Վան Հայկազունի

Հայոց արքա

Վան Հայկազունի նաև Վահան Հայկազունի (ծն. թ. անհայտ - մ.թ.ա. 351 թ.), Հայոց արքա մ.թ.ա. 371 - մ.թ.ա. 351 թթ.: Վանը Բագամ Հայկազունու որդին է, սերվում է Հայկազունիների արքայական տոհմից։

Վան Հայկազունի
Մեծ Հայքի արքա
Իշխանությունմ.թ.ա. 371մ.թ.ա. 351,
Թագադրումմ.թ.ա. 371,
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մ. թ. ա. 351
ՆախորդԲագամ Հայկազունի
ՀաջորդողՎահե Հայկազունի
Թագավորական ՏունՀայկազունիներ
ՀայրԲագամ Հայկազունի
ԵրեխաներՎահե Հայկազունի

Կենսագրություն խմբագրել

Վան Հայկազունին ըստ Չամչյանի, գահին է բազմել մ.թ.ա. 371 թվականին, հաջորդելով հորը՝ Բագամ Հայկազունուն։ Վանը վերանորոգել է Շամիրամակերտ քաղաքը, որն այնուհետև իր անունով կոչվեց՝ Վան։ Պահլավերեն Աշխարհագրական ցանկում գրված է՝ «Վան քաղաքը հիմնվեց Վանի ձեռքով, որը Գորսի որդին էր»։ Վան Հայկազունուն հաջորդել է որդին՝ Վահե Հայկազունին (մ.թ.ա. 351 – մ.թ.ա. 331)

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց Պատմություն, Մովսես Խորենացի
  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ., էջ 34
  • Հայկազունիներ (մոռացված մի արքայատոհմ), Մհեր Հակոբյան, Երևան 2012, Էջեր 57-58
  • Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, գիրք 4, Երևան 2007, էջ 35-38։
  • Պահլավերեն Աշխարհագրական ցանկ (Blochet, Liste géogr.), էջ 3