Վահե Հայկազունի

Մեծ Հայքի արքա

Վահե Հայկազունի (մ.թ.ա. 4-րդ դար - հոկտեմբերի 1, մ. թ. ա. 331(-331-10-01)), Հայոց արքա մ.թ.ա. 351 - մ.թ.ա. 331 թթ.: Վահեն եղել է Հայկ Նահապետի վերջին ժառանգը, Վան Հայկազունու որդին։

Վահե Հայկազունի
Մեծ Հայքի արքա
Իշխանությունմ.թ.ա. 351մ.թ.ա. 331, հոկտեմբերի 1
Թագադրումմ.թ.ա. 351,
Ծնվել է՝մ.թ.ա. 4-րդ դար
Մահացել է՝հոկտեմբերի 1, մ. թ. ա. 331(-331-10-01)
Վախճանի վայրԳավգամելայի հարթավայր (այժմ՝ քաղաք Էրբիլ)
ՆախորդՎահան Հայկազունի
ՀաջորդողԵրվանդ Գ Երվանդունի
Թագավորական ՏունՀայկազունիներ
ՀայրՎան Հայկազունի

Կենսագրություն խմբագրել

Ըստ Մովսես Խորենացու, նա եղել է Աքեմենյան տերության արքա Դարեհ III-ի դաշնակիցը։ Վահեն ապստամբել է Ալեքսանդր Մեծի դեմ, կռվել է մինչև վերջ և մահացել ճակատամարտում։ Հայկազունիների ազնվական հարստության վերջին ներկայացուցիչը՝ Վահե Հայկազունի արքան զոհվեց Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում), Հայքն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից պաշտպանելիս։

Հիշատակություններ խմբագրել

  • «Վահեն Ալեքսանդր Մակեդոնացու դեմ ապստամբելով` մեռնում է նրա ձեռքով» - Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 31
  • «Դարեհ Արտեմյանը թագավորեց վեց տարի։ Սրան սպանեց Ալեքսանդրն իր թագավորության վեցերորդ տարում և վերացրեց Պարսից թագավորությունը…։ Տիգրանն , ասում է նա, ապստամբվելով սպանվում է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից» - Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 22, 25
  • «Դարեհ Արտեմյանը թագավորեց վեց տարի։ Սրան սպանեց Ալեքսանդրն իր թագավորության յոթերորդ տարում և վերացրեց Պարսից թագավորությունը» - Անանիա Շիրակացի «Պատմություն»
  • «Վահեն, գոռոզաբար խրոխտանալով Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, սպանվում է նրա կողմից» - Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 3
  • «Դարեհ Արսաման թագավորեց վեց տարի։ Սրան սպանում է Ալեքասանդրը իր թագավորության վեցերորդ տարումն և հենց նա էր, որ վերացրեց Պարսից թագավորաթյունը…։ Դարեհ Արշեսյանը տիրեց վեցը տարի։ Սրան սպանելով` Ալեքսանդր Մակեդոնացի Ֆիլիպյանը Պարսից և Ասորեստանյան թագավորաթյուններին ամղողջությամբ տիրեց վեցը տարի» - Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 1, 4
  • «Վահեն, ընդվզելով Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, մեռավ» - Սամվել Անեցի «Ժամանակագրություն»
  • «Նա կործանեց 37 թագավոր, որոնցից մեկն էր Մեծ Հայքի թագավոր Վահեն…։ Ձգվեց թագավորությունը Հայոց մինչեւ Վահե, որը սպանվեց Աղեքսանդրի կողմից» - Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 4
  • «Վահենին սպանեց Ալեքսանդր Մակեդոնացին » - Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 7
  • «Վահեն Հայկազունիներից վերջին թագավորն էր, որին սպանեց Ալեքսանդր Մակեդոնացին» - Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 2
  • «Հայոց աշխարհում եղան 19 պսակավոր արքաներ, սակայն այս շարքն ընդհատվեց Ալեքսանդրի կողմից» - Մխիթար Այրիվանեցի «Հայոց պատմություն», մաս 3
  • «Վահեն, ընդվզելով Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, մեռավ» - Ներսես Պալիենց «Հայոց իշխանների ու թագավորնեի պատմություն»
  • «Վահեն, ընդվզելով Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, մեռավ» - Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»
  • «Սա ընդվզեց ու մեռավ Ալեքսանդր Մակեդոնացուց, որից հետո դադարեց Հայկազունյաց թագավորությունը» - Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»
  • «Այստեղ խախտվեց Հայոց թագավորությունը» - «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն Քաղկեդոնացի, «Հայոց պատմության համառոտագրություն»
  • «Վահեն, պատերազմելով Ալեքսանդրի դեմ, կռվում սպանվեց և նրանով էլ կործանվեց թագավորական ցեղն ու պետությունն անցավ Արամենեի իշխաններին, որոնք իշխեցին մոտ յոթանասուն տարի» Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»

Անվան տարածում խմբագրել

Նրա խիզախության համար նրա անունը դառնում է հոմանիշ հայերի համար, որպես իսկական ռազմիկ և ճշմարիտ թագավոր։ Շատ հայեր նրա անունով սկսում են անվանել իրենց որդիներին։ Վահեից հետո իր անունը մեծ տարածում է գտնում հայերի մեջ և դառնում հայկական անուններից մեկը։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց Պատմություն, Մովսես Խորենացի
  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ., էջ 19
  • Հայկազունիներ (մոռացված մի արքայատոհմ), Մհեր Հակոբյան, Երևան 2012, Էջեր 57-58
  • Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, գիրք 4, Երևան 2007, էջ 35-38։