Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վանիկ Բաշխիկի Վարդանյան (1953, Լեռնանիստ, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (2008)[1]։

Վանիկ Վարդանյան
Դրոշ
Դրոշ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
 2008-ից
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1981)
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր 1953
Ծննդավայր Լեռնանիստ, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Բաշխիկ Վարդանյան
Զավակներ Երկու երեխա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել 1953 թվականին Լեռնանիստ գյուղում, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ։ 1973-1975 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում[1]։

Կրթություն խմբագրել

1975-1981 թվականներին սովորել ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետի հեռակա բաժնում[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1982 թվականից ծառայության է անցել ՀՀ Ոստիկանության համակարգում` նշանակվելով Հրազդանի ՆԳ բաժնի տեղամասային տեսուչի պաշտոնում։
  • 1991 թվականին, նշանակվել է Հրազդանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։
  • 1992 թվականին, նշանակվել է Հրազդանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ։
  • 2006 թվականին, նշանակվել ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ենթակա ստորաբաժանումների Կոտայքի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ։
  • 2008 թվականից, աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր[1]։

Կաշառակերության մեղադրանք խմբագրել

Ընտանիք խմբագրել

Նա ամուսնացած է, ունի երկու երեխա[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Վանիկ Վարդանյանի կենսագրությունը Հայաստանի դատական համակարգի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  2. Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահը ձերբակալված չէ. նա այժմ գտնվում է հիվանդանոցում