Վանդակ դեղձանիկների համար

«Վանդակ դեղձանիկների համար» (ռուս.՝ «Клетка для канареек»), ռեժիսոր Պավել Չուխրայի դրաման[1][2][3], որը նկարահանվել է Անատոլի Սերգեևի «Կայարանում պատահած դեպք» (ռուս.՝ «Случай на вокзале») պիեսի հիման վրա 1983 թվականին[4][5]։

Վանդակ դեղձանիկների համար
ռուս.՝ Клетка для канареек
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Չուխրայ
Սցենարի հեղինակՊավել Չուխրայ
ԴերակատարներԵվգենյա Դոբրովոլսկայա, Ալիսա Ֆրեյնդլիխ, Սեմյոն Ֆարադա և Վալենտինա Անանինա
ՕպերատորՄիխայիլ Բից
ԵրաժշտությունIgor Kantyukov?
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն77 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը ներկայացնում է երկու դեռահասների՝ Օլեսյայի (Եվգենյա Դոբրովոլսկայա) և Վիկտորի (Վյաչեսլավ Բարանով) ներքին ճգնաժամը։ Օլեսյան հենց նոր փախել է տնից, իսկ Վիկտորն էլ գողությամբ է ապրուստի միջոցեր վաստակում։ Երկուսին էլ թվում է, որ իրենք արգելափակված են վանդակում, և նրանք փորձում են ազատություն ձեռք բերել։

Դերերում խմբագրել

  • Եվգենյա Դոբրովոլսկայա - Օլեսյա (հնչյունավորել է Աննա Կամենկովան)
  • Վյաչեսլավ Բարանով - Վիկտոր
  • Ալիսա Ֆրեյնդլիխ - Օլեսյայի մայրը
  • Բորիս Բաչուրին - ոստիկան
  • Սեմյոն Ֆարադա - ուղեկցող
  • Վելտա Ժիգուրե - ուղեկցորդ
  • Վալենտինա Անանինա - երկաթուղային
  • Գալինա Կոմարովա - բուֆետապանուհի
  • Մարինա Լևտովա - երկաթուղային հեռագրատան աշխատակից

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Անատոլի Սերգեև, Պավել Չուխրայ
  • Ռեժիսոր՝ Պավել Չուխրայ
  • Երգերի հեղինակ և կատարող՝ Վերոնիկա Դոլինա
  • Օպերատոր՝ Միխայիլ Բից
  • Հնչյունային ռեժիսոր՝ Սեմյոն Լիտվինով

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել