Վայրի բնության համաշխարհային օր

2013 թ. դեկտեմբերի 20-ին, իր 68-րդ նստաշրջանում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (UNGA), իր 68/205 բանաձևով որոշեց հռչակել մարտի 3-ը որպես Վայրի բնության համաշխարհային օր՝ նպատակ ունենալով վայրի բնության՝ կենդանական ու բուսական աշխարհի վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ապահովել հանրության շրջանում և անդրադառնալ «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կարևոր դերակատարմանը վայրի բնության պահպանման հարցում՝ այս և ապագա սերունդների համար[5]։

Վայրի բնության համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՄարտի 3[1]
Հաստատված2014[2][3]
Անվանված էբնություն
Ի հիշատակՎայրի բնություն[4]
Կայքwildlifeday.org/es/about-us(իսպ.) և wildlifeday.org(անգլ.)

2013 թ. ՄԱԿ-ի բանաձևը վերահաստատում էր վայրի բնության առանձնահատուկ կարևորությունը և անգնահատելի արժեքը կայուն զարգացման ու մարդկային բարօրության հարցում՝ հատկանշելով դրա դերը բնապահպանական, գենետիկ, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, գեղագիտական և ժամանցային հարցերում[5]։ Յուրաքանչյուր տարի այս օրն ունի որոշակի թեմատիկ ուղղվածություն, այս տարվանն այսպիսին է. «Անտառներ և կենսամիջոցներ․ մարդկության և մոլորակի կայունացում։

Հայաստանը և կոնվենցիան խմբագրել

Հայաստանը 2009 թ. ստորագրել է 1973 թ. «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան, որը կարգավորում է հազվագյուտ կենդանատեսակների արտահանումը, վաճառքը և փոխադրումը։ Չնայած այս հանձնառությանը` Հայաստանը հայտնի է որպես վտանգված ու էկզոտիկ կենդանատեսակների տարանցիկ երկիր։ Կենդանիները, որ մնում են Հայաստանում, հայտնվում են մասնավոր կենդանաբանական այգիներում, դառնում են որսաթիրախ «սաֆարիներում» կամ հետաքրքրություն առաջացնող ցուցանմուշ տարբեր օբյեկտներում[5]։

Միջոցառումներ 2021 թ․ խմբագրել

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ 2021 թ. մարտի 3-ին առաջին անգամ ՄԱԿ-ի՝ Վայրի բնության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն անցկացվեցին առցանց եղանակով։ Դրանց մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ պետությունները, ՄԱԿ-ի համակարգային կազմակերպությունները, միջազգային և հասարակական կազմակերպությունները, բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ և տեղական համայնքները, ինչպես նաև երիտասարդներ[6]։

Այս տարվա խորագիրն ընդգծում է անտառների հույսին ապրող բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ապրուստի, գիտելիքների և փորձի կապը՝ այդ էկոհամակարգերի և վայրի բնության պահպանության հետ։ «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Իվոն Հիգերոն իր ելույթում նշեց այս տարվա տոնակատարության կարևորությունը. այն է՝ կենտրոնանալ համայնքների վրա, որոնք ապավինում են անտառներին ու վայրի բնությանը, և ովքեր պատմականորեն հանդես են եկել որպես դրանց հիմնական պահապանները։ Նա ասաց, որ միջոցառման նպատակն էր լսելի դարձնել այդ մարդկանց` թույլ տալով կիսվել անտառների պահպանության նրանց գիտելիքներով և փորձով։ Ըստ քարտուղարի՝ դա եղանակ էր, որով կարելի էր հասնել մոլորակի էկոհամակարգերի և վայրի բնության փոխգործության կայուն մոդելի[6]։

Խորագրեր խմբագրել

2021 թվական՝ «Անտառներ և կենսամիջոցներ․ մարդկության և մոլորակի կայունացում»[7]

2020 թվական՝ «Երկրի վրա կյանքի կայունացում[8]

2019 թվական՝ «Կյանքը ջրի տակ․ մարդկության և մոլորակի համար»[9]

2018 թվական՝ «Կատվազգիներ․ գիշատիչները վտանգի տակ են»[10]

2017 թվական՝ «Լսեք երիտասարդ ձայներին»[11]

2016 թվական՝ «Վայրի բնության ապագան մեր ձեռքերում է»։ Ենթաթեմա՝ «Փղերի ապագան մեր ձեռքերում է»[12]

2015 թվական՝ «Ժամանակն է լրջորեն վերաբերվել վայրի բնության հանդեպ կատարվող հանցագործություններին»[13]

Ծանոթագրություններ խմբագրել

1․ https://am.usembassy.gov/hy/world-wildlife-day-future-wildlife-hands-hy/

2․ https://cites.org/eng/WorldWildlifeDay_highlights_Indigenous_local_communities_forests

3․ https://cites.org/eng/Forests_and_livelihoods_sustaining_people_and_planet_WWD2021_theme_announced_23112020

4․ https://cites.org/eng/news/sustaining_all_life_on_Earth_announced_as_theme_of_World_Wildlife_Day_2020_19112019

5․ https://cites.org/eng/news/focusing-on-marine-species-for-the-first-time-the-next-world-wildlife-day-is-bound-to-make-a-splash_16112018

6. https://cites.org/eng/news/pr/100_days_until_UN_World_Wildlife_Day_2018_23112017

7. https://cites.org/eng/engaging_and_empowering_the_youth_is_the_call_of_next_years_UN_World_Wildlife_Day_19122016

8. https://cites.org/eng/node/18823

9. https://cites.org/eng/wwd_2015

Արտաքին հղումներ խմբագրել

http://www.wildlifeday.org/

https://www.un.org/en/observances/world-wildlife-day

https://www.facebook.com/WorldWildlifeDay

https://www.flickr.com/photos/WorldWildlifeDay

https://cites.org/eng

https://cites.org/sites/default/files/eng/cop/16/doc/E-CoP16-24.pdf

https://www.un.org/en/ga/