Վաճառական Ն. Գ. Բաբիկովի տուն

Ն. Գ. Բաբիկովի տուն (ռուս.՝ Дом Н. Г. Бабикова), առանձնատուն, ճարտարապետական հուշարձան Եկատերինբուրգի պատմական կենտրոնում՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 1 հասցեում։ Անվանումը ստացել է շինության առաջին սեփականատերերից մեկի՝ ձեռնարկատեր Նիկոլայ Գրիգորևիչ Բաբիկովի անունից[1]։

Վաճառական Ն. Գ. Բաբիկովի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ և Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց
Ճարտարապետական ոճաղյուսային ոճ և Նեոգոթիկա
Հիմնադրված է1899
ՃարտարապետՅուլի Դյուտել
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Առանձնատունն իրենից ներկայացնում է երկհարկանի կարմիր պրոֆիլային աղյուսից պատրաստված շինություն։ Նախագծային առումով շենքը ուղղանկյուն է, որի մի անկյունը նայում է Ռոզա Լյուքսեմբուրգի և Մալիշևայի փողոցների խաչմերուկին, կտրված է և ճարտարապետական գեղարվեստական շեշտադրությամբ նրան տրված է ծավալանախագծային լուծում։ Գլխավոր մուտքը գտնվում է կտրված անկյունում, երկրորդ հարկում՝ մուտքի վերևում, գտնվում է պատշգամբը։

Պատմություն խմբագրել

Այն տարածքը, որտեղ ներկայումս գտնվում է Բաբիկովի տունը, 1889 թվականին պատկանում էր կին վաճառական Ֆ. Մ. Մամաևային։ Տարածքում գտնվում էին կիսաքարե տունը, չորս կողաշենքերը, բաղնիքը և մյուս ծառայությունները։ 19-րդ դարի վերջին տեղամասը գնեց վաճառական Ն. Գ. Բաբիկովը։

Տունը կառուցվել է 1899 թվականին ճարտարապետ Յուլի Օսիպովիչ Դյուտելի նախագծով, աղյուսից, գոթական ոճով։ 20-րդ դարի սկզբին Ն. Գ. Բաբիկովը սնանկացավ, և նրա տունն ու խանութն անցան վաճառական Մեֆոդի Վասիլևիչ Տոպորիշչևին, որը պահպանեց խանութը՝ շարունակելով այնտեղ վաճառել թանկարժեք մթերքներ, խավիար, սաղմոն, պանիրներ, նրբաճաշակ երշիկներ և գինիներ։ 1975 թվականից մինչև այժմ տանը տեղակայված է Սվերդլովսկի մարզային մաշկա-վեներոլոգիական դիսպանսերը[2]։ 1996 թվականին Մալիշևի փողոցի կողմից կառուցվեց երկհարկանի կցակառույց[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Свод памятников истории и культуры Свердловской области.. — Екатеринбург, 2007.
  2. «История «Екатеринбург»». ГБУЗ СО «Свердловский областной кожно-венерологический диспансер». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  3. «ДОМ КУПЦА Н.Г. БАБИКОВА». Археология и краеведение Урала. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել