Վաղինակ Վարդանյան

հայ վնասվածքաբան-օրթոպեդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղինակ Վարդանյան (այլ կիրառումներ)

Վաղինակ Եգորի Վարդանյան (նոյեմբերի 12, 1923(1923-11-12) - 1990), հայ վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1966):

Վաղինակ Վարդանյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1923(1923-11-12)
Մահացել է1990
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1943)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1962)
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Վաղինակ Վարդանյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 12-ին։ 1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1953-1964 թվականներին աշխատել է Կուբանի (ՌԴ) բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում[1], 1964-1966 թվականներին՝ Ալժիրի հոսպիտալում, 1968 թվականից՝ Կուբանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են հոդախախտերի (արթրոզ) վիրաբուժական բուժմանը և հիվանդների ու հաշմանդամների վերականգնման, կոնքազդրային և այլ հոդերի բնածին հոդախախտումների, կլինիկայում վնասվածքաբանական օրթոպեդիական ժամանակակից բուժման եղանակների ներդրմանը։ Գործուն մասնակցություն է ունեցել Կուբանում վնասվածքաբանական և օրթոպեդիական ծառայության կազմակերպման ու զարգացման բնագավառում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Кубанская Государственная Медицинская Академия». www.kgma.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 545։

Գրականություն

խմբագրել
  • ВАРТАНЯН Вагинак Егорович // Ортопедия, травматология и протезирование. - 1983. - № 12. - С. 62-63.