HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտոյան (այլ կիրառումներ)

Վաղարշակ Ահարոնի Կոտոյան (օգոստոսի 24, 1921(1921-08-24), Թիֆլիս, Թիֆլիսի գավառ - հոկտեմբերի 25, 1992(1992-10-25), Երևան, Հայաստան), հայ խորհրդային կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963

Վաղարշակ Կոտոյան
Վաղարշակ Կոտոյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 24, 1921(1921-08-24)
Թիֆլիս, Թիֆլիսի գավառ
Մահացել էհոկտեմբերի 25, 1992(1992-10-25) (71 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1953)
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

1950 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1953 թվականին՝ Մոսկվայի Հայկական ԽՍՀ մշակույթի տան կատարելագործման դասընթացները։ Գրել է 9 օպերետ («Փեսացուներ», 1954 թվական, «Սիրո հովիտ», 1956 թվական, «Ոսկե ապարանջան», 1958 թվական և այլն), որոնք նշանակալի տեղ են գրավում հայ խորհրդային օպերետային արվեստում, 2 վոկալ-սիմֆոնիկ սյուիտ, դաշնամուրի 3 կոնցերտ, օրատորիա (Չարենցի խոսքերով), պարային սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, ռոմանսներ, երգեր («Սավառնորդի սերը», «Լիրիկական», «Իմ Երեան», «Անծանոթ աղջկան» և այլն), երաժշտություն կինոնկարների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 640