Վաղարշակ Գալփակճյան

հայ հրապարակախոս, խմբագիր

Վաղարշակ Գալփակճյան (1873, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1923), հայ խմբագիր, հրապարակախոս։

Վաղարշակ Գալփակճյան
Ծնվել է1873
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1923
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Գիտական մի շարք հոդվածներով աշխատակցել է Կ. Պոլսի մամուլին։ Համիդյան սարսափի օրերին աքսորվել է Անատոլու։ Սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, դարձել «Բյուզանդիոն» թերթի գլխավոր աշխատակիցներից մեկը։ Եղել է «Ժամանակ» օրաթերթի արտոնատեր հրատարակիչը։ 1909 թվականին միաժամանակ խմբագրել է «Գարուն» պարբերականը։ Պատերազմից հետո 1919-1920 թվականներին Կ. Պոլսում խմբագրել է «Նոր այգ» թերթը, ապա մեկնել է Ֆրանսիա, բնակություն հաստատել Մարսելում, որտեղ էլ մահացել է[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 220.