Վահե Վանոյան

հայ զինծառայող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վանոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահե Վարդգեսի Վանոյան, (օգոստոսի 8, 1995(1995-08-08), Արևիկ, Հայաստան - նոյեմբերի 12, 2015(2015-11-12)), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող։

Վահե Վանոյան
Ծնվել էօգոստոսի 8, 1995(1995-08-08)
ԾննդավայրԱրևիկ, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 12, 2015(2015-11-12) (20 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Արիության մեդալ և Մարտական ծառայության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վահե Վանոյանը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 8-ին Շիրակի մարզի՝ Արևիկ գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել Հայոց Բանակ ծառայության անցնելով` ԼՂՀ–ում։ Ծառայության ժամանակ փրկել է ծառայակից ընկերոջ կյանքը, որի համար խրախուսվել «Քաջարի մարտիկ» շքանշանով, ինչպես նաև 10-օրյա արձակուրդով, որից հրաժարվել է, քանի որ 1 ամսից զորացրվելու էր։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին զոհվել է թշնամու դավադիր գնդակից։

Վահեն Վանոյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» և ՀՀ « Արիության համար» մեդալներով։