Վահե Ս. Կյուպելյան (անգլ.՝ Vahey S. Kupelian, 1912 - դեկտեմբերի 9, 1988(1988-12-09)), հունահայ արմատներով[1] ամերիկացի ռազմական կոնստրուկտոր։ Ղեկավարել է ինքնաթիռների և բալիստիկ հրթիռներ ստեղծելու տարբեր նախագծեր։

Վահե Ս. Կյուպելյան
1912-1988
Մահվան վայրՋորջ Վաշինգտոն համալսարանի հոսպիտալ
ԶորատեսակԱՄՆ-ի ռազմածովային ուժեր
ՊաշտոնՊաշտպանական գործակալության տնօրենի օգնական
ՊարգևներՕդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է բժշկի ընտանիքում։ Ծնողները եղել են Մարի և Սիմոն Կյուպելյաննեը են։ 1915 թվականին հայերի ցեղասպանության ժամանակ Կյուպելյան ընտանիքն արտաքսվել է Դեր Զորի անապատ, որտեղ նրանց հաջողվել էր փրկվել, քանի որ Վահեի հայրը թուրքական բանակում աշխատում էր որպես բժիշկ։ Ընտանիքի անդամներից զոհվել են Վահեի կրտսեր քույրը և հայրը, որին Բաղդադում թուրքերը[1][2]։ Երբ Վահեն վեց տարեկան էր, նրա ընտանիքը վերադարձավ Մարաշ՝ որտեղ իրենց տունն արդեն ոչնչացվել էր։ Ընտանիքը որոշում կայացրեց արտագաղթել ԱՄՆ[1]։

1939 թվականին Վահեն սկսեց մշակել ինքնաթիռաների շարժիչներ «Pratt & Whitney» ընկերության համար[3]։ Ավելի ուշ աշխատել է «Goodyear» ընկերությունում, որտեղ եղել է ինքնաթիռների և հրթիռների ստեղծման տարբեր նախագծերի ղեկավար, այդ թվում նաև ղեկավարեց F2G Corsair ինքնաթիռի ստեղծումը[4]։

1950 թվականին Կյուպելյանը տեղափոխել են Վաշինգտոն` ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բաժին։ 1966-1974 թվականներին զբաղեցրել է Պաշտպանական գործակալության տնօրենի օգնականի պաշտոնը, որտեղ զբաղվել է բալիստիկ հրթիռների մշակման հարցերով[5]։ դարձել է բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու ծրագրում հրթիռային տեխնիկայի հարցերի փորձագետ։ 1984 թվականին արժանացել է Օդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի մրցանակի[6]։ 1988 թվականի ապրիլին պաշտոնաթող է եղել պաշտպանության նախարարի միջուկային ուժերին ռազմական գործողությունների տեղակալի օգնականի պաշտոնից։

Կյանքի վերջին օրերին ապրել է Վաշինգտոնի շրջանում։ Մահացել է քաղցկեղից, Ջորջ Վաշինգտոն համալսարանի հոսպիտալում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 David Kupelian (2005 թ․ մարտի 7). «Multicultural madness» (անգլերեն). WorldNetDaily. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. Sarkis Y.Karayan Armenians in the Health Services of the Ottomans and the History of Surp Prgich Hospital(անգլ.) // Massis Weekly. — 2008-07-12. Архивировано из первоисточника 7 Դեկտեմբերի 2009.
  3. Who's who in engineering. — 4-е. — American Association of Engineering Societies, 1980. — Т. 4. — P. 370.
  4. Kupelian Nominated for Aerospace Man of Year // Army research and development. — 1971.
  5. 5,0 5,1 Retired Defense Official Vahey S. Kupelian Dies at 76(անգլ.) // The Washington Post. — 1988-12-11. Архивировано из первоисточника 9 Ապրիլի 2016.
  6. American Institute of Aeronautics & Astronautics. Missile Systems Technical Committee Handbook(չաշխատող հղում) (անգլ.)