Վահե Մարգարյան
Վահե Մարգարյան (սեպտեմբերի 16, 1997, Գյումրի, Հայաստան), հայ երգիչ, «Իքս-Ֆակտոր 3» նախագծի հաղթող[1]։
Վահե Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1997 (27 տարեկան) Գյումրի, Հայաստան |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2014 սկսած |
Կենսագրություն
խմբագրելՎահե Մարգարյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 16-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ծնողները Հայաստանից են. հայրը՝ Գյումրիից, մայրը՝ Վանաձորից։
Ավարտել է Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցը, ինչպես նաև Գյումրիի թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ 2013 թվականին մասնակցել է "Զվարթնոց" մրցույթ-փառատոնին և արժանացել առաջին կարգի մրցանակի[2]։
«Իքս-Ֆակտոր 3» նախագծի հաղթող է ճանաչվել 2014 թվականի նոյեմբերի 2-ին[3]։ Քիչ անց՝ նոյեմբերի 28-ին Եվրատեսիլ 2006 երգի մրցույթի հայաստանյան առաջին մասնակից Անդրեի հետ երգիչը մեկնել է Լոնդոն[4]։ Ճանապարհորդությունը «Շանթ» հեռուստաընկերության սահմանած մրցանակն էր՝ «X Factor»-ում տարած հաղթանակի համար։ Այնտեղ նրանք հանդիպում են Իքս-Ֆակտոր նախագծի հեղինակ և պրոդյուսեր Սայմոն Քոուելի հետ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Շիրակի մարզպետարան։ X Factor 3 եթերաշրջանի հաղթող Վահե Մարգարյանը մարզպետին հյուր
- ↑ «Շանթ հեռուստաընկերություն, Իքս ֆակտոր։ Վահե Մարգարյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Bravo.am: Անդրե.“Երեքն էլ իմն են, երեքն էլ ինձ համար հաղթող են”
- ↑ Mediamall.am:Անդրեն և «Իքս-Ֆակտոր 3» նախագծի հաղթող Վահե Մարգարյանը մեկնում են Լոնդոն (լուսանկար)
- ↑ Mediamall.am:Անդրեն և «Իքս ֆակտոր 3»-ի ֆինալիստները Լոնդոնում հանդիպել են նախագծի հեղինակ և պրոդյուսեր Սայմոն Քոուելին (լուսանկարներ)
Արտաքին հղումներ
խմբագրել- Youtube.com: X Factor 3 Vahe Margaryan 02/08/2014, Պատրանքի թևով- Gala 02
- Youtube.com: X Factor 3 Vahe Margaryan 14/09/2014, Կիլիկիա- Gala 03
- Youtube.com: X Factor 3-Vahe Margaryan 21/09/2014 Երազ իմ երկիր հայրենի-Gala 04
- Youtube.com: X Factor 3-Vahe Margaryan 28/09/2014 Fairytale- Gala 05
- Youtube.com: X Factor 3-Vahe Margaryan 05/10/2014, Blue suedes shoes- Gala 06
- Youtube.com: X Factor 3-Vahe Margaryan 19/10/2014, Les Montagne d'Armenie- Gala 07