HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան (այլ կիրառումներ)

Վահան (նաև՝ Baanes[1], Mahan[1], 6-րդ դար - 636), հայ իշխան և զորավար Բյուզանդիայում[1]։

Վահան
 
Մասնագիտություն՝ գեներալ
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 636

ԿենսագրությունԽմբագրել

Վահանի կենսագրական տվյալներն անհայտն են։ 628 թվականին գործուն մասնակցություն է ունեցել Սասանյան Պարսկաստանի դեմ պատերազմին։ Այնուհետև պատերազմել է արաբների դեմ, 635 թվականին Էմեսայում (Հոմս) պարտության է մատնել նրանց և հալածել մինչև Դամասկոս։ 636 թվականին արաբները հսկայական զորքով ներխուժել են Դամասկոս, պարտության մատնել Վահանի զինակից Թեոդորոսին՝ Յարմուք գետի ճակատամարտում, որտեղ Վահանը բյուզանդական բանակի սպարապետներից մեկն էր[1]։ Այդ ժամանակ Վահանի հրամանատարության տակ գտնվող զինվորները ապստամբել են Հերակլիոս Ա կայսեր դեմ և Վահանին հռչակել կայսր։ Սակայն նա կայսր չի դարձել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 13.