Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան (այլ կիրառումներ)

Վահան (, անհայտ - 1920, Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ), հայ բժիշկ։

Վահան
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Մահացել է1920(1920)
Մահվան վայրԱլեքսանդրապոլ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ քաղաքում։ Մասնագիտությամբ եղել է բուժակ։ Գերի է ընկել 1920 թվականի հոկտեմբերի 30-ին Կարսի թուրքական գրավման ժամանակ։

1920 թվականի դեկտեմբերին հայերի 31 հոգանոց մի խմբի հետ (որոնց մի մասը եղել է զինված), Կարսից փախել է դեպի Ալեքսանդրապոլ։ Վահանի մոտ եղել է ճամփորդական դեղարկղ։ Ճանապարհին, գիշերով լեռն ի վեր մագլցելու ժամանակ, էպիլեպտիկ նոպա է ունեցել ու գլորվել ձորը։ Որոնումը արդյունք չի տվել…

Գրականություն խմբագրել

Ալեքսանդրյան Արտաշես, Կարս. 1920-21, Երևան,1986։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։