Վահագն Մուղնեցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուղնեցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահագն Մարտինի Մուղնեցյան (հուլիսի 10, 1947, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1988)։
Վահագն Մուղնեցյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Անդամակցություն | ՀԳՄ և Սովետական գրող |
Աշխատավայր | Հայաստանի զինված ուժեր |
Վահագն Մուղնեցյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Եղել է «Սովետական գրող» հրատարակչության ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրության ավագ խմբագիր, Հայաստանի գրողների միության «Նորք» ամսագրի Ժամանակակից գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, 1993 թվականից՝ ՀԳՄ քարտուղար, «Ոսկան Երևանցի» հրատարակչության առաջին գլխավոր խմբագիր, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային միավորման հրամանատարի տեղակալ։
Հանրապետական գրական մամուլում տպագրվել է ուսանողական տարիներից։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն, սլովակերեն։
2000-2007 թվականներին ծառայել է թիվ 23935 զորամասում՝ որպես հրամանատար (ՀՀ ՊՆ կենտրոնական Սպայի տան պետ)։ Մարտական գործողությունների մասնակից է, փոխգնդապետ[1][2]։
Երկեր
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- «Տաբու» վեպն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, 2010 թ.
- ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2008 թ.
- ՀԳՄ մեդալ, 2008 թ.[5]
- «Վանաձորի պատվավոր քաղաքացի», 2005 թ.
- ՀԳՄ Դանիել Վարուժանի անվան «Հայ գրականության ասպարեզում ծանրակշիռ ավանդի համար» մրցանակ, 1997 թ.
- «Ալիզ» (1986), «Եկվորներ» (1989) վեպերն արժանացել են ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակների
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Մուղնեցյան» հոդվածին։ |