Վալտեր (Ջոնի Դի) ՄաքՄիլիան, ծնված 1941թ հոկտեմբերի 27-ին, մահացած 2013թ սեպտեմբերի 11-ին[2], Ալաբամա նահանգի Մոնրովիլ քաղաքում ապրող աֆրոամերիկացի էր, ով զբաղվում էր փայտի մշակմամբ։ Նրան մեղադրեցին սպանության մեջ, որը նա չէր գործել, և մահապատժի դատավճիռ կայացրեցին։ Նրա սխալ մեղավորությունը հաստատվեց սուտ վկայությամբ և ոստիկանության կողմից արված պարտադրանքով։ 1988թ դատավարության ժամանակ, դատավորը, չարաշահելով իր պաշտոնը, դատապառտում է մահվան՝ շրջանցելով մյուս դատավորների առաջ քաշած ցմահ ազատազրկման որոշումը։ 1990-93թթ Ալաբամայի քրեական վերաքննիչ դատարանը մերժեց չորս բողոք։ 1993թ արդեն 6 տարի էր, ինչ ՄաքՄիլիանը լրացնում էր Ալաբամայի մահվան ցուցակը, երբ Քրեական վերաքննիչ դատարանը վերանայեց դատարանի որոշումը և բացահայտեց սխալ մեղադրանքը։

Վալտեր ՄաքՄիլիան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1941(1941-10-27)
Մահացել էսեպտեմբերի 11, 2013(2013-09-11)[1] (71 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ

Վիճահարույց գործը հանրային ուշադրությունը գրավեց 1992թ-ին, երբ այն ցուցադրվեց «CBS News» ալիքով «60 Minutes» հաղորդման ժամանակ։ Այս գործի վերաբերյալ գրվել է երկու գիրք՝ ներառելով Բրայան Ստիվենսոնի «Just Mercy» գիրքը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմ նույն անվամբ, որում Ջեյմի Ֆոքսը կրկնօրինակում է ՄաքՄիլիանի կերպարը։

Կոնտեքստ խմբագրել

Վալտեր ՄաքՄիլիանը, ով ծնվել է 1941թ հոկտեմբերի 27-ին, ապրել է Մոնդրովիլին մոտ գտնվող սև շինությունում՝ մանկությունն անցկացնելով բամբակի մշակմամբ[3]։ Մոնրոյի համայնքը Գարդիանի կողմից նկարագրվել է որպես կեղտոտ, աղքատ թաղամաս՝ լի սոճիներով և լոբու տնտեսությամբ հարուստ[4]։ ՄաքՄիլիանը գնում է անտառահատման և թղթի մշակման սարքավորում և դառնում հաջողակ գործարար[3]։ Նյու Յորքեր ամսագրի կողմից նա նկարագրվել է որպես սևամորթ փայտամշակ։ Նա ամուսնանում է Մինիե ՄաքՄիլիանի հետ շուրջ 25 տարի և ունենում են ինը երեխա[5]։ ՄաքՄիլիանը երկու աշխատավայր ուներ և ոչ մի քրեական արձանագրություն, բացի իրավախախտման մեղադրանքից, որն արվել էր դատարանի կողմից։ Նա բռնության պատմություն չուներ[5]։

Նա հասարակության կողմից աչքի ընկավ՝ առընչություն ունենալով Քարեն Քելլի անունով սպիտակամորթ կնոջ հետ, և իր որդու շնորհիվ, ով ամուսնացավ սպիտակամորթ կնոջ հետ[5][6][7]։ ՄաքՄիլիանը և իր փաստաբան Ջ. Լ. Չեսթնաթը, ում վարձել էր 1987թ-ին, պնդում էին, որ ՄաքՄիլիանի հարաբերությունները կասկածելի ազդեցություն էին թողնում[5]։ 1993թ-ին բանտարկության ժամանակ հարցազրույցում ՄաքՄիլիանն ասել է. «Այստեղ գտնվելուս գլխավոր պատճառը, սպիտակամորթ կնոջ հետ շփվելն է և տղայիս ամուսնությունը սպիտակամորթ կնոջ հետ»[5]։

Ռոնդա Մորիսոնի սպանությունը խմբագրել

18-ամյա Ռոնդա Մորիսոնը, ով չորանոցում աշխատող սպիտակամորթ աղջնակ էր, սպանվել է Ջեքսոն Քլիներսում 1986թ նոյեմբերի 1-ին Ալաբամայի Մոնրովիլում[8][9]։ Նրան կրակել են ետևից մի քանի անգամ։ Նրա սպանության ժամանակ Վալտեր ՄաքՄիլիանը եկեղեցում է եղել բազմաթիվ վկաների հետ, այդ թվում նաև ոստիկանության սպա[10][11]։

Ձերբակալություն խմբագրել

ՄաքՄիլիանը, ով երբևէ հանցանք չէր գործել[12], ձերբակալվեց նորընտիր շերիֆ Թոմ Թեյթի հրամանով, ում հանձնարարվել էր պարզել կասկածյալին[3][12]։ ՄաքՄիլիանը ձերբակալվեց 1987թ հունիսին։ Նյու Յորք Թայմս ամսագիրը բնութագրեց ՄաքՄիլիանի տեղափոխումը դեպի Աթմորի Հոմլմանի նահանգային բանտ որպես տարօրինակ տեղաշարժ։ Այդտեղ բանտարկվում էին սպանություն գործած մարդիկ՝ սպասելով իրենց դատավճիռին[5]։ Նա այդտեղ անց կացրեց 15 ամիս։ ՄաքՄիլիանը շերիֆ Թեյթին կարճ բացատրություն տվեց իր ձերբակալումից անմիջապես հետո, որ նա նոյեմբերի 1-ի առավոտյան ձկան չորացմամբ է զբաղվել։ Թեյթը պատասխանել է.«Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ եք անում կամ ասում, կամ մարդիկ ինչ են ասում։ Ես պատրաստվում եմ 12 փաստաբան վարձել, ովքեր կգտնեն ձեր գրողի տարած մեղավորությունը»[10][11]։

1987թ հոկտեմբերի 11-ին Վալտեր ՄաքՄիլիանը և Ռալֆ Բերնարդ Մայերսը, ով հանցագործ էր իր ողջ կարիերայի ընթացքում[13], համատեղ մեղադրանք առաջադրվեցին[8]։ ՄաքՄիլիանին մեղադրանք առաջադրվեց երկու կետով կատարած սապնության համար, որը կատարվել էի առաջին աստիճանի ավազակային հանցագործության ժամանակ, ինչի արդյունքում առաջադրվեց ցմահ ազատազրկում[6][8]։ Մայերսը ճանաչվեց որպես դավադիր և դատապարտվեց 30 տարի ազատազրկմամբ[6]։

Դատավարությունը և դատավճիռը խմբագրել

Դատավարությունը սկսվեց 1988թ օգոստոսի 15-ին։ Դատավոր Ռոբերտ Լիի Քեյ կրտսերը ակնկալում էր ՄաքՄիլիանին դատապարտել մահապատժի որպես դատավարության ավարտ։ Այդ իսկ պատճառով դատավարությունը տեղափոխվեց մեկ այլ քաղաք, քանի որ տվյալ քաղաքի 40%-ը գերակշիռ սևամորթ էր։ Դատավարությունը տեղափոխվեց Բոլդվին քաղաք, որտեղ 86%-ը սպիտակամորթներ էին, և հարուցված գործը արդեն մեծ հրապարակայնություն էր ձեռք բերել[5][Notes 1][9]։ ՄաքՄիլիանի դատապաշտպանը Լ. Չեսթնաթն էր։

Դատավարությունը հետաձգվեց միայն մեկ օր։ 1988թ օգոստոսի 17-ին 11 սպիտակամորթ և մեկ աֆրոամերկացի դատավորներ ՄաքՄիլիանին ճանաչեցին մեղավոր կապիտալ հանցագործության մեջ և դատապարտեցին ցմահ ազատազրկման[8]՝ հիմնվելով 4 վկաների կողմից տրված վկայությանը։ Նրանք էին՝ հանցագործ կարիերայով Ռալֆ Մայերսը[8], Բիլ Հուքսը, Ջոյ Հայթաուեր կրտսերը[8] և մեկ ուրիշը[9][13]։ Վկաներից երկուսը պնդեցին, որ տեսել են ՄաքՄիլիանի թեթև բեռնատարը սպանության վայրի մոտակայքում[9][13][Notes 2]։

Դատարանը մերժեց բոլոր սևամորթների տված վկայությունները, որոնք երդվեցին, որ ՄաքՄիլիանը սպանության պահին եղել է չորանոցում[9][13]։ ՄաքՄիլիանի անմեղությունն ապահովող ոչ մի ապացույց չկար[9]։

6 տաի անց Ալաբամայի քրեական վերաքննիչ դատարանը պարզեց, որ շրջանի դատախազ Թեոդոր Պիրսոնը և դատավորը ժյուրիի ընտրության գործում գործել են ռասսայական խտրականություններով[Notes 3][4]։

Մերժման որոշում խմբագրել

1988թ սեպտեմբերի 19-ին դատավոր Ռոբերտ Լի Քեյը մերժում է դատավորների ցմահ դատապարտման որոշումը և նշանակում մահապատիժ[14]։ Քեյը նշեց, որ ՄաքՄիլիանը արժանի է մահապատժի, քանի որ դաժանաբար սպանել է անմեղ աղջնակին[9]։ Այս գործընթացը կոչվում է դատական գերակայություն, ինչի արդյունքում գլխավոր դատավորը չեղյալ է համարում մյուսների կայացրած որոշումը և կիրառում ավելի ծանր պատժամիջոցներ։ Ըստ Միացյալ Նահանգների Արդարադատության հավասար նախաձեռնության՝ ավելի շատ քննադատության է առժանացել դատավորի չարաշահությունը, քան պետական հանցագործությունը[15]։ Դատավորի գերակայությունն ի սկզբանե ուսումնասիրությունների է ենթարկվել։ Ալաբամայի շուրջ 70 դատավորներ միանձնյա կերպով որոշումներ են կայացրել մահապատժի վերաբերյալ։ Ընդհանուր հաշվով դա արվել է ավելի քան 100 անգամ։ Մահապատժի դատապարտվածներից 36-ը հենց այդ կերպով է դատապարտվել[9]։

1988թ նոյեմբերին 28-ամյա իրավաբան Բրայան Ստիվենսոնը, ով Հարվարդի իրավաբանական դպրոցի և Հարվարդի կառավարական դպրոցի շրջանավարտ էր, և Մոնտգոմեր քաղաքի նորաստեղծ «Ալաբամա կապիտալ ներկայացուցչության» ռեսուրսային կենտրոնի տնօրենն էր, իր վրա ստանձնեց տվյալ գործի բողոքարկման գործընթացը։ Երբ նա այցելեց բանտ՝ ՄաքՄիլիանին տեսակցության[10][16][Notes 4][17], ՄաքՄիլիանը հաստատեց իր անմեղությունը։ Ստիվենսոնը շահագրգռված կերպով ստանձնեց ՄաքՄիլիանի գործը իր վրա՝ հիմնվելով դատավորի չարաշահումների վրա։ Նախքան բողոքարկման գործը ստանձնելը, Ստիվենսոնը զանգ ստացավ դատավոր Քեյի կողմից, որը առաջարկում էր չստանձնել ՄաքՄիլիանի գործը։ 2015թ Ազգային հասարակական ռադիոալիքին տված հարցազրույցում Ստիվենսոնը նկարագրում է. «Չափից շատ տարօրինակ իմ կարիերայի սկզբի և ստանձնած գործի համար, որը անում էի Ալաբամայի քաղաքում»։ Հետո Ստիվենսոնը այցելում է ՄաքՄիլիանի համայնք և հանդիպում տասնյակ աֆրոամեիկացիների, ովքեր ՄաքՄիլիանի կողքին էին եղել դատավարության սկզբից ի վեր, ովքեր վստահ էին, որ նա անմեղ է[18]։

Առաջին բողոքը (1991թ.) խմբագրել

1990-93թթ Ալաբամայի քրեական գործերով դատարանը մերժեց չորս բողոք[5]։ ՄաքՄիլիանի մահապատժի դատավճիռը հաստատվեց 1991թ-ի բողոքի ժամանակ՝ 594 So. 2d 1253 (Ala.Cr.App. 1991)[8]:

1992թ միջնորդագիր խմբագրել

Իր սեփական դատավճիռից հետո Ռալֆ Բերնարդ Մայերսը ՄաքՄիլիանի դատական խորհրդին ասաց, որ ՄաքՄիլիանի դեմ տված իր ցուցմունքը սխալ է[8]։ Մայերսը խոստովանեց, որ ոչինչ չգիտի սպանության մասին, ներկա չի եղել սպանությանը և սպաների կողմից ճնշվելու արդյունքում ստիպողաբար սուտ ցուցմունք է տվել ՄաքՄիլիանի դեմ[8]։ ՄաքՄիլիանի փաստաբանները, ովքեր Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում գտնվող «Հավասար արդարադատության նախաձեռնություն» կազմակերպության անդամներ էին, հայցադիմում ներկայացրեցին նոր դատաքննության համար, որում նշվում էին սահամանադրական որոշ խախտումներ, վկայի կողմից իր սուտ ցուցմունքի խոստովանում և հայտնաբերում։ Միջնորդագիրը նաև պնդում էր, որ Ալաբամա նահանգում խախտվել են սահամադրական իրավունքները՝ զսպելով հորդորների և իմփիչմենթի մասին տեղեկատվությունը[8][Notes 5]։

1992թ Ալաբամայի քրեական գործերի դատարանը մերժում է ՄաքՄիլիանի հետ կապված դատավճիռները նրա փաստաբանների շնորհիվ[8]։

«Վալտեր ՄաքՄիլիանի ընկերություն» 1993թ փետրվարի 23 խմբագրել

1993թ փետրվարի 23-ին Ալբամայի քրեական գործերի դատարանի բոլոր դատավորները եզրահանգեցին, որ նահանգը ճնշում է պաշտպանվող կողմի ներկայացրած իմփիչմենթի ապացույցները, որոնք ներկայացվել էին որպես պաշտպանություն։ Արդյունքում դատարանը մերժում է բոլոր բողոքարկումները և պահպանում որոշումը[8] : Դ. Պիրսոնին չհաջողվեց խուսափել ՄաքՄիլիանի փաստաբաններից, ովքեր բացահայտեցին բողոքարկման մերժման փաստը՝ ներառելով «Թայլոր Հարդին» բժշկական կենտրոնի գրառումները և Մայերսի՝ հունիսի 3-ին և օգոստոսի 7-ին արված պնդումներից[8]։

Հետագա հետաքննությունների ժամանակ պարզ դարձավ, որ ՄաքՄիլիանի բեռնատարը, որը հանցագործության վայրում պատահաբար նկատել էին վկաներից ոմանք, սպանությունից վեց ամիս անց նոր ձևափոխվել էր թեթև մարդատարի։ Այս փաստը ապացուցեց, որ Թեոդոր Պիրսոնը թաքցրել է անմեղությունը ապահովող ապացույց։ Վկաներից ոմանք ողջ էին տեսել տուժածին այն ժամանակ նույնիսկ, երբ դատարանը մեղադրում էր ՄաքՄիլիանին աղջկա սպանության մեջ[9][14]։

Վկաներից երկուսը, ովքեր պնդել էին, որ ՄաքՄիլիանի մեքենան տեսել են սպանության ժամանակ, խոստովանեցին, որ խաբել են դատավորին, և սուտ ցուցմունք տվել[6][14]։

ՄաքՄիլիանի փաստաբանները պարզեցին, որ դատարանը մերժել է ապացույցները, իսկ վկաները սուտ վկայություն են տվել[9]։ Արդյունքում պարզ դարձավ, որ դատավոր Թեյթը և մի քանի հետաքննիչներ Մոնրոյի համայնքի և Ալաբամայի հետաքննությունների բյուրոյի հետ ստիպել են Մայերսին սուտ ցուցմունք տալ պարոն ՄաքՄիլիանի դեմ[8][Notes 6][3][12]։ Այս պահանջները հետապնդելու ընթացքում փաստաբանները ձեռք բերեցին Մայերսի խոստովանության ձայնագրությունները։ Լսելուց հետո փաստաբանները ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրեցին ձայնագրությունը և պարզեցին, որ ձայնագրության մեջ Մայերսը ստիպողաբար ցուցմունք է տալիս ՄաքՄիլիանի դեմ։ Նշանակություն չի տրվում այն փաստին, որ Մայերսը անտեղյակ է սպանությունից, և չի էլ ճանաչում ՄաքՄիլիանին[6]։

Այս ապացույցների հայտնաբերումից հետո Թոմաս Չեմփմանը, ով ՄաքՄիլիանի նախորդ բողոքարկումների ժամանակ ներկայացրել էր նահանգը, ասում է Ստիվենսոնին. «Ես ուզում եմ անել ամեն ինչ, ինչ կարող եմ, ինչի արդյունքում քո պատվիրատուն ստիպված չի լինի նույնիսկ երկու օր անց կացնել բանտում։ Ես ինձ մեղավոր եմ զգում այն վեց տարիների համար, որ ՄաքՄիլիանը անց է կացրել բանտում, և իմ՝ նրան այդտեղ պահելու խաղացած դերի համար»[10]։

Բողոքարկում 1993թ. մարտի 2 խմբագրել

1993թ. փետրվարի 23-ին Ալաբամայի քրեական գործերի դատարանին ուղղված բողոքի ժամանակ դատավորները որոշում կայացրեցին վերանայել ՄաքՄիլիանի գործը և նոր որոշում կայացնել[5] : ՄաքՄիլիանի փաստաբանը միջնորդեց հերքել բոլոր մեղադրանքները։ Հաջորդ շաբաթ՝ մարտի 2-ին, Շրջանային դատավոր Պամելա Բասշաբը վարեց դատը, որի ընթացքում չեղյալ համարվեցին ՄաքՄիլիանին շնորհած բոլոր մեղադրանքները[5][6]։ Չեմփմենը, ով 1987թ-ից ի սկզբանե չէր ներգրավվել գործի մեջ, միացավ մեղադրանքներ փնտրելու ակնկալիքով, սակայն հաջողության չհասավ[5]։ Այնուամենայնիվ Չեմփմենը չէր հավատում, որ ՄաքՄիլիանին բանտարկելը կանխամտածված գործ է։ Նա պնդում էր, որ ՄաքՄիլիանի բողոքարկումը ապացուցեց համակարգի աշխատանքը[5]։ Ստիվենսոնը, չհամաձայնվելով դատարանի հետ, ասաց «Շատ հեշտ էր այս անմեղ մարդուն մեղադրել սպանության մեջ և մահապատժի ցուցակում ընդգրկել մի սպանության համար, որը ինքը չի գործել, և ավելի դժվար է նրա ազատությունը ետ բերելը նրա անմեղությունը ապացուցելուց հետո»[3]։

Քաղաքացիական դատավարություն խմբագրել

Իր հայրենի Մոնրովիլ քաղաք և ընտանիք վերադառնալուց հետ, ՄաքՄիլիանը քաղաքացիական դատարանում բողոք ներկայացրեց նահանգի և տեղական պաշտոնյաների նկատմանբ՝ ներառելով երեք անձ, ովքեր ներգրավված էին Մորիսոնի սպանությունը բացահայտելու մեջ։ Նրանք էին՝ Մոնրոյի համայնքի շերիֆ Թոմ Թեյթը, Մոնրոյի նահանգի համայնքային փաստաբանական գրասենյակից Լարի Իկները և Ալաբամայի հետաքննությունների բյուրոյի հետաքննիչ Սիմոն Բենսոնը[19], ովքեր մեղադրվեցին սխալ հետաքննության և դատավարության մեջ։ Այն բողոքարկվել է Միացյալ Նահանգների Սահմանադրական դատարան[19], որը որոշում է կայացրել ընդդեմ ՄաքՄիլիանի՝ համարելով, որ շրջանի շերիֆը չի կարող դատական կարգով հայտ ներկայացնել դրամական վնասների համար[19]։ Այնուհետև ՄաքՄիլիանը չբացահայտված գումարի միջոցով կարգավորեց դատարանի հետ իր գործերը այլ պաշտոնյաների հետ։ ՄաքՄիլիանի գործը Ալաբամա նահանգի դատական համակարգում ծառայեց որպես կատալիզատոր, որը ընդունվեց 2001թ-ին[6][Notes 7]։

Հետագա կյանքը և մահը խմբագրել

Հետագայում ՄաքՄիլիանի մոտ հայտնաբերվում է դեմենցիա հիվանդությունը, ինչի սկիզբը ենթադրվում է բանտում անցկացրաց տարիները[3]։ Նա մահանում է 2013թ. սեպտեմբերի 11-ին[6]։

Մեդիա լուսաբանում խմբագրել

1992թ ՄաքՄիլիանի գործը ստացավ ազգային ուշադրություն «CBS News» ծրագրի «60 minutes» հաղորդման միջոցով։ Հատկանշական է նշել, որ Ալաբամա նահանգի Մոնրովիլ քաղաքը Հերփեր Լիի ծննդավայրն է ում « To Kill a Mockingbird » նովելը ցավալի պատմություն է պատմում Ջիմ Քրոու քաղաքի ռասսայական հավասարության և արդարության մասին[5]։ 2017թ.-ին Նյու Յորք Թայմս ամսագրում հրատարակված հոդվածում նշվում է, որ շերիֆ Թեյթը ՄաքՄիլիանի գործից հետո յոթ անգամ ընտրվել է որպես դատավոր, և իր երրորդ տասնամյակն է անցկացնում[12]։

Պատմությունը իր տեղն է գտել նաև 1995թ հրատարակված «Circumstantial Evidence: Death, Life, and Justice in a Southern Town» գրքում, որի հեղինակն է Փիթ Էրլեյը՝ Վաշինգթոն Փոստի նախկին լրագրող[10][11]։ 2019թ նկարահանված «Just Mercy» ֆիլմը ներկայացնում է ՄաքՄիլիանի պատմությունը։ Դերասաններն են Ջեյմի Ֆոքսը՝ ՄաքՄիլիանի դերում, Միքայել Բ. Ջորդանը՝ Բրայան Ստիվենսոնի դերում։ Ռեժիսորն է Դեսթին Դենիել Կրետոնը։ Ֆիլմը հիմնված է Ստիվենսոնի՝ 2014թ հրատարակված «Just Mercy: A Story of Justice and Redemption» գրքի վրա[20]։

Նշումներ խմբագրել

  1. 1993թ արված բողոքի համաձայն՝ դատավոր Ռ. Քեյը պաշտոնաթող եղավ և մինչև տարեվերջ անցավ թոշակի
  2. 1993թ-ին բողոքարկման ժամանակ երկու ավտոմեխանիկ՝ Ուիլլի Նեթլեսը և Քլեյ Քաստը, ցուցմունք տվեցին, որ փոփոխել են բեռնատարը՝ վերածելով թեթև բեռնատարի, և մի քանի ամիս շարունակ աշխատանք չեն ծավալել Ջեքսոն Քլիներսի հետախուզության ժամանակ"
  3. Ըստ Դեվիդ Ռոսի 1999թ-ին Գարդիան ամսագրում հրատարակված հոդվածի՝ որտեղ լուսաբանվում է Բրայան Բալդվինում տեղի ունեցած դատական որոշումը։ Այդ ժամանակ Թեոդոր Պիրսոնը դատախազն էր, իսկ Քեյը՝ դատավորը։ «Մոնրոյի համայնքի բնակչության գերակշիռ 46% բնակչությունը սևամորթ էր։ Բոլդվինի գործի սկզբին դատարանում կային 11 աֆրոամերիկացի։ Դատախազ Թեոդոր Պիրսոնը, իր պաշտոնի ուժը օգտագործելով, նրանց դուրս է հանում դատարանից, ինչը հաստատվում է դատավոր Ռոբերտ Քեյմի կողմից։
  4. 1992թ Ալաբամայի Մոնտգոմերի քաղաքում Ստիվենսոնը հիմնադրեց «Հավասար արդարադատության նախաձեռնություն» ոչ եկամտաբեր իրավաբանական գրասենյակը։
  5. «Վալտեր ՄաքՄիլիան ընկերություն» -ում Ջեքսոն Քլիներսի սեփականատեր Մայլ Ջեքսոնը հետաքննությունների ժամանակ ոստիկանությանը պատմել է, երբ սպանության օրը ժամը 10:30 մտել է Ջեքսոն Քլիներս, Ռոնդա Մորիսոնը այդ պահին դեռ ողջ էր։ Այս ամենը մերժվել է Թեոդոր Պիրսոնի կողմից։
  6. Վալտեր ՄաքՄիլիանի դատավարության ժամանակ պարզ դարձավ, որ Մայերսը ճանաչել է Լարի Իկներ և Թոմաս Թեյթ անունով մարդկանց որպես իրավապահներ
  7. "Exoneree Compensation: Սխալ դատավարության արդյունքում տուժողը փոխհատուցում ստանալու համար պետք է՝ (1) մեկից ավել անգամ մեղադրված լինի չկատարած հանցանքի համար նահանգի դատարանի կողմից, բոլոր դեպքերում անմեղ համարվի և բանտում անցկացրած լինի որոշակի ժամանակահատված կամ (2) եթե առնվազն երկու տարի ժամկետով անազատության մեջ է մեղադրվել պետական հանցագործության համար, նախքան նրան մեղադրանք առաջադրելը՝ անմեղության հիմքով։ Նվազագույնը $50000 յուրաքանչյուր տարվա համար, որը անց է կացվել բանտում։ ԱՄՆ Սխալ դատավարության փոխհատուցման կոմիտեն կարող է առաջարկել հայեցողական գումար, սակայն օրենսդիր մարմինը պետք է համապատասխան միջոցներ տրամադրի։ 2001թ Innocence Project

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.law.umich.edu/special/exoneration/Pages/casedetail.aspx?caseid=3461
  2. Obituary Walter McMillian, Tributes, nd, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Stevenson, Bryan (2014). Just Mercy: A Story of Justice and Redemption. New York: Spiegel & Grau. էջեր 368. ISBN 081298496X.
  4. 4,0 4,1 Rose, David (1999 թ․ հունիսի 20). «Death of justice in Alabama: Brian Baldwin was condemned to the electric chair by a racist travesty». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Applebome, Peter (1993 թ․ մարտի 3). «Alabama Releases Man Held On Death Row for Six Years». Bay Minette, Alabama. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Walter McMillian, The National Registry of Exonerations, University of Michigan, Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին
  7. The False Arrest of Walter McMillian, What Now? New Dialogues on Race in America, American Forum, 2016 թ․ օգոստոսի 5, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին An interview with Bryan Stevenson, Professor of Law at New York University and author of Just Mercy: A Story of Justice and Redemption. With Pulitzer Prize winning host Douglas Blackmon
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 Walter McMillian v. State, 1993
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Williams, Paige (2014 թ․ նոյեմբերի 17), «Double Jeopardy: In Alabama, a judge can override a jury that spares a murderer from the death penalty», The New Yorker, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին, «"In 1987, Walter McMillian, a black pulpwood worker, was accused of killing Ronda Morrison, a white eighteen-year-old dry-cleaning clerk, in Monroeville.»
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 McCarthy, Colman (1995 թ․ հոկտեմբերի 10). «A Matter of Death and Life». The Washington Post. Review of Circumstantial Evidence: Death, Life, and Justice in a Southern Town by Pete Earley Bantam. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. 11,0 11,1 11,2 Earley, Pete (1995 թ․ օգոստոսի 1). Circumstantial Evidence: Death, Life, and Justice in a Southern Town. Bantam. էջեր 416. ISBN 0553763563. Pete Earley is a former Washington Post reporter
  12. 12,0 12,1 12,2 12,3 Bogdanich, Walt; Ashford, Grace (2017 թ․ դեկտեմբերի 14). «An Alabama Sheriff, a Mystery Check and a Blogger Who Cried Foul». New York Times. Decatur, Alabama. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Walter McMillian, Equal Justice Initiative, nd, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին
  14. 14,0 14,1 14,2 «Alabama frees black man on death row for 6 years - Walter McMillan». Jet. Johnson Publishing Co. 1993 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. Judge Override, Equal Justice Initiative, nd, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին
  16. Adams, Tim (2015 թ․ փետրվարի 1). «Bryan Stevenson: 'America's Mandela'». The Guardian. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  17. Conover, Ted (2014 թ․ հոկտեմբերի 19). «Just Mercy by Bryan Stevenson». New York Times. Sunday Book Review. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  18. Bianculli, David, ed. (2015 թ․ օգոստոսի 21). «One Lawyer's Fight For Young Blacks And 'Just Mercy'». NPR. Fresh Air. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. «So you hear this tape where the witness is saying, you want me to frame an innocent man for murder, and I don't feel right about that. And the police officers are saying, well, if you don't do it, we're going to put you on death row, too. And they actually did put the testifying witness on death row for a period of time until he agreed to testify against Mr. McMillian. ...But it was challenging because even when we presented all of that evidence and we presented Mr. McMillian's strong alibi, the first couple of judges said, no, we're not going to grant relief. ...This is one of the few cases I've worked on where I got bomb threats and death threats because we were fighting to free this man who was so clearly innocent....[O]ne of the things that turned the case around was the appointment of two ABI investigators who just took an honest approach to the case and helped us show the evidence of innocence to prosecutors.»
  19. 19,0 19,1 19,2 Walter McMillian, Petitioner v. Monroe County, Alabama on writ of certiorari to the United States Court of Appeals for the Eleventh circuit, 1997 թ․ հունիսի 2, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին
  20. Jamie Foxx in Talks to Join Michael B. Jordan in Legal Drama 'Just Mercy'