Վալս (ֆիլմ, 1969)
«Վալս» (ռուս.՝ «Вальс»), 1969 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Տիտովը Լենինգրադի շրջափակման օրերին մարդկանց ծանր կյանքի մասին։ Տիտովի առաջին լիամետրաժ կինոնկարն է և նկարահանվել է Մոսֆիլմում՝ ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության պատվերով[1]։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Տիտով |
Սցենարի հեղինակ | Elena Kaplinskaya? |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը պատմում է հերոս-քաղաք Լենինգրադի, նրա պաշտպանների ու բնակիչների, գերմանաֆաշիստական զորքերի կողմից քաղաքի շրջափակման օրերին դրամատիկ առօրյայի մասին։ Մի կոմունալ բնակարանի օրինակով ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել պաշարման ժամանակ և ինչպես է ողբերգությունը համախմբել քաղաքի բնակիչներին[2][3]։
Լենինգրադյան ընտանիքն իր մոտ է վերցնում Պետյա անունով մի տղայի այն բանից հետո, երբ նրա մայրը մահանում է։ Նրա կրտսեր եղբայրն անհետանում է։ Հետագայում Պետյան մեկնում է աշխատելու գործարանում, որտեղ գտնում է իր կրտսեր եղբորը՝ Վովային, որին նա խնամում է և փորձում է փոխարինել ծնողներին[4]։
Դերերում խմբագրել
- Անդրեյ Նիկոնով – Պետյա Ֆրոլով
- Իրինա Վառլեյ – Տոնյա
- Ալիսա Ֆրեյնդլիխ – Մարուսյա, տնային աշխատող
- Օլգա Գոբզևա – Աննա Բորիսովնա, մայր
- Ալլա Մեշչերյակովա – Եկատերինա Ֆրոլովա
- Եկատերինա Վասիլևա – Թամարա
- Իգոր Յասուլովիչ – սերժանտ Վոլոդյա
- Նիկիտա Պոդգորնի – Սերգեյ Արկադևիչ
- Իգոր Լեդոգորով – Նիկոլայ Պետրովիչ Ֆրոլով
- Վիկտոր Ֆիլիպով – Սերգեյ Արկադևիչի ուղարկած մարդը
- Նիկոլայ Պարֆյոնով – Ֆեոդոր Սեմյոնովիչ, կառավարիչ
- Վալենտինա Անանինա – գործարանի բանվոր (լուսագրերում նշված չէ)
- Յակով Լենց – ծերունի այգեպան (լուսագրերում նշված չէ)
Հնչյունավորում խմբագրել
- Մարիա Վինոգրադովա - Տոնյա - Իրինա Վարլեյի դերը
- Կլարա Ռումյանովա - փոքրիկ տղան, որը բղավում է՝ «Պատերազմ է սկսվե՜լ»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Вальс (1969) — Мегаэнциклопедия Кирилла и Мефодия — статья». Энциклопедия Кирилла и Мефодия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «27 МАРТА ИСПОЛНИЛОСЬ БЫ 75-ЛЕТ КИНОРЕЖИССЕРУ ВИКТОРУ ТИТОВУ».
- ↑ «Фильм «Вальс» 1969: актеры, время выхода и описание на Первом канале / Channel One Russia». Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Вальс». cinema.mosfilm.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.