Վալերի Վաշչենկով

խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան

Վալերի Ալեքսանդրովիչ Վաշչենկով (ռուս.՝ Валерий Александрович Ващенков, հուլիսի 5, 1947(1947-07-05), Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան, ԽՍՀՄ սպորտի վարպետ 1968 թվականից։ Բարձր կարգի մարզիչ։ Մոսկվայի «Բուրավեստնիկ» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն[3]։

Վալերի Վաշչենկով
ռուս.՝ Валерий Ващенков
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 5, 1947(1947-07-05) (76 տարեկան)
Ծննդավայր Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175 սմ
Քաշ 74 կգ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Դինամո մ/դ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1965-1970 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մախաչկալա) 121 (2)
1971-1973 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) 99 (2)
1974-1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Վլադիմիր) 77 (11)↑[1]
1977-1978 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Նալչիկ) 42 (10)↑[2]
1979-1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Մախաչկալա) 38 (1)
1965-1980 Ընդհանուր 377 (26)↑
Մարզչական կարիերա
1980-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բուրավեստնիկ մ/դ մարզիչ
1991-2005 Ռուսաստան Բուրավեստնիկ մ/դ ավ. մարզիչ
2005-2007 Ռուսաստան Բուրավեստնիկ մ/դ տեղ.
2007— Ռուսաստան Բուրավեստնիկ մ/դ տնօրեն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Վալերի Վաշչենկովը Մախաչկալայի «Դինամո» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Խաղացողի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1965 թվականին ԽՍՀՄ «А» երկրորդ խմբի «Դինամո» ակումբում, որի կազմում խաղացել է վեց տարի՝ այդ ընթացքում մասնակցելով 82-ից ավելի խաղի։

1971 թվականի մրցաշրջանից առաջ տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»[4] և առաջին իսկ տարում ակումբի հետ իրավունք վաստակել մասնակցելու ԽՍՀՄ Բարձրագույն լիգային՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Առաջին լիգայում։ Բարձրագույն մակարդակում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 29 հանդիպում և խփել մեկ գոլ[5]։

1974 թվականին Վալերի Վաշչենկովն սկսել է խաղալ Վլադիմիրի «Տորպեդո» ակումբում, որի կազմում հանդես եկել երեք տարի՝ այդ ընթացքում թիմի կազմում մասնակցելով երկրի առաջնության 124 հանդիպման և խփելով 13 գոլ[6]։

1977 թվականից հանդես է եկել Նալչիկի «Սպարտակ» ակումբում, որի հետ 1978 թվականին իրավունք է ստացել մասնակցլու ԽՍՀՄ առաջին լիգայի առաջնությանը։ Դրանից հետ նա թիմի մարզիչ Իվան Զոլոտուխինի հետ վերադարձել է Մախաչկալայի «Դինամո», որտեղ էլ ավարտել է իր կարիերան 1980 թվականին[3]։

Մարզչական խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Վալերի Վաշչենկովը դարձել է Մոսկվայի «Բուրավեստնիկ» մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ։ 1991 թվականից մինչև 2005 թվականը եղել է ավագ մարզիչ, իսկ 2005 թվականի նոյեմբերին նշանակվել է ֆուտբոլային դպրոցի տնօրենի տեղակալ։ 2007 թվականի մարտին Վալերի Վաշչենկովը նշանակվել է մարզադպրոցի տնօրեն[3]։

Ձեռքբերումներ և պարգևներ խմբագրել

  • Երկրորդ տեղ առաջին լիգայի առաջնությունում (անցում բարձրագույն լիգա) - 1971
  • Երկրորդ լիգայի տեղական առաջնությունների հաղթող (4) - 1967, 1974, 1977, 1978
  • ԽՍՀՄ սպորտի վարպետ - 1968[3]
  • Ռուսաստանի ֆիզկուլտուրայի ու սպորտի գերազանցիկ - 2007[3]

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Թիմ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Այլ[7] Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Դինամո (Մախաչկալա) 1965 III 2 0 0 0 0 0 2 0
1966 III 6 0 0 0 0 0 6 0
1967 III 21 0 0 0 0 0 21 0
1968 II 19 0 0 0 0 0 19 0
1969 II 34 0 0 0 0 0 34 0
1970 III 39 2 0 0 0 0 39 2
Ընդհանուր 121 2 0 0 0 0 121 2
  Լոկոմոտիվ (Մոսկվա) 1971 II 34 1 2 0 0 0 36 1
1972 I 29 1 5 0 0 0 34 1
1973 II 36 0 2 0 0 0 38 0
Ընդհանուր 99 2 9 0 0 0 108 2
  Տորպեդո (Վլադիմիր) 1974 III 38 10 0 0 0 0 38 10
1975 III ?* ?* 0 0 0 0 ?* ?*[8]
1976 III 39 1 0 0 0 0 39 1
Ընդհանուր 77* 11* 0 0 0 0 77* 11*
  Սպարտակ (Նալչիկ) 1977 III 42 10 0 0 2*+3*[9] 0+2 47 12
1978 III 11* 3 2 0 2 0 15* 3[8]
Ընդհանուր 53* 13 2 0 7* 2 62* 15
  Դինամո (Մախաչկալա) 1979 III 33 1 0 0 0 0 33 1
1980 III 5 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 38 1 0 0 0 0 38 1
Ընդհանուր կարիերայում 388* 29 11 0 7* 2 406* 31

Նշումնրր. աստղանիշով նշված են այն վանդակները, որոնցում բերված տվյալներն ամբողջական չեն 1975 և 1978 թվականների ԽՍՀՄ առաջնությունների, ինչպես նաև 1977 թվականի առաջին լիգայում հանդես գալու համար անցկացված փլեյ-օֆֆերի, ՌՍՖՍՀ գավաթի ու առաջնության խաղերի հաշվետվությունների բացակայության պատճառով։

Աղբյուրներ՝

  • Морозов И. А. История Кабардино-Балкарского футбола. Часть 2 (1959—1991). — Астрахань, 2006. — 278 с.
  • FootballFacts.ru մարզական մեդիա-պորտալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. առանց հաշվի առնելու 1975 թվականը
  2. առանց հաշվի առնելու 1978 թվականը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Тренерский состав». Официальный сайт спортивной школы «Буревестник». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  4. «Наша история в фотографиях. 1971». Локомотив.инфо. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  5. Чемпионат СССР 1972 7 мая 1972 (вс) Карпаты (Львов) - Локомотив (Москва) 3:1
  6. «Профиль игрока». Официальный сайт ФК «Торпедо» (Владимир). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  7. ԽՍՀՄ առաջին լիգա անցնելու համար փլեյ-օֆֆեր
  8. 8,0 8,1 Մրցաշարի պաշտոնական հաշվետվությունները հայտնի չեն։
  9. ՌՍՖՍՀ առաջնություն և գավաթի խաղարկություն

Արտաքին հղումներ խմբագրել