Վալերի Դենիսով (ռուս.՝ Вале́рий Ио́сифович Дени́сов, նոյեմբերի 1, 1941(1941-11-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ, կորեագետ։

Վալերի Դենիսով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 1, 1941(1941-11-01) (82 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կորեական բաժանմունքը և 1983 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ 1970 թվականից զբաղվում է դիվանագիտական գործուեությամբ։ Դիվանագիտական գիտությունների թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

  • 1970-1974, 1977-1981 և 1983-1987 թվականներին Հյուսիսային Կորեայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1992-1994 թվականներին Հյուսիսային Կորեայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 1994 թվականից մինչև 1996 թվականը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1996 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2001 թվականի հուլիսի 9-ը եղել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2001 թվականիցմ մինչև 2002 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը
  • Տարբեր տարիների Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում, Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում կատարել է մանկավարժական և գիտական աշխատանք։ 2002 թվականին դարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի արևելագիտության ամբիոնի պրոֆեսոր, Շանհայի համագործակցության ընկերության և Արևելյան Ասիայի հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտական աշխատող է։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1991 թվականի մարտի 25)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի օգոստոսի 16)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2000 թվականի հունիսի 9)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 12.08.1996 № 1158 «О назначении Денисова В. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Корейской Народно-Демократической Республике»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 09.07.2001 № 807 «О Денисове В. И.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. Указ Президента СССР от 25.03.1991 № УП-1713 «О присвоении тов. Денисову В. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  4. «Указ Президента Российской Федерации от 12.08.1996 № 1159 «О присвоении Денисову В. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 09.06.2000 № 1088 «О присвоении Денисову В. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել