Վալենտին Իզրայիլյան
Վալենտին Սողոմոնի Իզրայիլյան (Իսրայելյան Վաղարշակ) (ապրիլի 20, 1903, Կարմիրգյուղ, Խոջալուի շրջան), արդարադատության գեներալ-մայոր (1945)։
Վալենտին Իզրայիլյան | |
---|---|
ապրիլի 20, 1903 (121 տարեկան) - | |
Ծննդավայր | Կարմիրգյուղ, Խոջալուի շրջան |
Ավարտել է Միջինասիական պետական համալսարանի (Տաշքենդ, 1930) իրավաբանական ֆակուլտետը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Անդրկովկասյան, Հարավ-Արևելյան, Ստալինգրադյան, Հարավային, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատների ռազմական դատախազ, ետպատերազմյան տարիներին՝ Մերձբալթյան, Հեռավորարևելյան, Կենտրոնական զորախմբերի (Ավստրիա), Հյուսիսային Կովկասյան ռազմական օկրուգների դատախազ։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Բոգդան Խմելնիցկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, ինչպես նաև չեխոսլովակյան և լեհական շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 318)։ |