Վալդիվիայի միջազգային կինոփառատոն
Վալդիվիայի միջազգային կինոփառատոն (իսպ.՝ Festival Internacional de Cine de Valdivia (FICV o FICVALDIVIA)), միջազգային կինոցուցահանդես, մրցույթ, որն ամեն տարի տեղի է ունենում Չիլիի Լոս Ռիոս տարածաշրջանի Վալդիվիա քաղաքում:
Վալդիվիայի միջազգային կինոփառատոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կինոփառատոն |
Վայր | Վալդիվիա |
Կայք | ficvaldivia.cl |
ՊատմությունԽմբագրել
Փառատոնը սկսվել է 1993 թվականին՝ տոնելու Չիլիի Հարավային համալսարանի Սինե ակումբի ( Cine Club) 30-ամյա հոբելյանը: Հաջորդ տարի կինոփառատոնին ավելացավ նաև «Valdivia Cine & Video» մրցույթը: Այդ միջոցառումը կարևոր ուղենիշ դարձավ Հարավային Չիլիի մշակութային գործունեության համար: Փառատոնի վաղ տարբերակները անդրադառնում էին բնապահպանական խնդիրներին, և ստեղծվեց բնորոշ հաղթանշանային մրցանակը՝ Պուդուն (Pudú: պուդուն Հարավային Չիլիին բնորոշ եղջերուի փոքր տեսակ է): 2001 թվականին մեկնարկեց խաղարկային ֆիլմերի մրցույթ-փառատոնը, որը Չիլիում դարձավ կարևորագույն ֆիլմ-իրադարձություն[1]:
ՄրցանակներԽմբագրել
I. - Միջազգային լիամետրաժ ֆիլմեր
- Լավագույն խաղարկային ֆիլմ
- Ժյուրիի հատուկ մրցանակ
- Ժյուրիի հատուկ հիշատակում մրցանակ
II. - Չիլիի Խաղարկային ֆիլմեր
- Լավագույն խաղարկային ֆիլմ
- Ժյուրիի հատուկ մրցանակ
III. - Միջազգային կարճամետրաժ ֆիլմեր
- Լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակ
IV. - Ֆիլմ-դպրոցներ
- Լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակ
ԱնվանակարգերԽմբագրել
I. - Լիամետրաժ միջազգային ֆիլմեր. Չիլիական և օտարալեզու ֆիլմեր, առնվազն 60 րոպե տևողությամբ, գեղարվեստական կամ վավերագրական: Այն ֆիլմերը, որոնք այս անվանակարգում նախկինում ցուցադրվել են Չիլիում ցանկացած իրավիճակում, չեն ընդունվում:
II. - Լիամետրաժ չիլիական ֆիլմեր. միայն չիլիական արտադրության ֆիլմեր, առնվազն 60 րոպե տևողությամբ, գեղարվեստական կամ վավերագրական: Այն ֆիլմերը, որոնք այս անվանակարգում նախկինում ցուցադրվել են Չիլիում ցանկացած իրավիճակում, չեն ընդունվում:
Մուտքի ձևաչափը երկու անվանակարգերի համար է: Թիմը կորոշի, թե որ չիլիական ֆիլմերը կընտրվեն յուրաքանչյուր մրցույթի համար:
III. - Լատինամերիկյան կարճամետրաժ ֆիլմեր, ընդունվում են խաղարկային, վավերագրական, փորձարարական և / կամ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր, ցանկացած ձևաչափով. ֆիլմերը պետք է լինեն ոչ ավելի, քան 30 րոպե տևողությամբ, չիլիական և լատինամերիկյան ֆիլմեր:
IV. - Ֆիլմ-դպրոցների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ. ընդունվում են խաղարկային, վավերագրական, փորձարարական և / կամ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր՝ ստեղծված տեսալսողական կամ ֆիլմերի բաժնի ուսանողների կողմից (բակալավրիատ կամ ասպիրանտներ), ֆիլմերը կարող են լինել ցանկացած ձևաչափով և պետք է լինեն ոչ ավելի, քան 30 րոպե տևողությամբ: ֆիլմերը պետք է լինեն չիլիական ընկերությունների կողմից կամ լատինամերիկյան ռեժիսորների աշխատանքներ:
Միջազգային պաշտոնական ընտրությանն ու Չիլիի պաշտոնական ընտրությանը մասնակցող խաղարկային ֆիլմերը եթե այլ լեզվով են, պետք է ունենան անգլերեն ենթագրեր:
Լատինական Ամերիկայի կարճամետրաժ ֆիլմերի ընտրության կարճամետրաժ իսպաներեն ֆիլմերը պետք է ներկայացնեն ցուցադրության պատճենը անգլերեն ենթագրերով: Այն կարժամետրաժ ֆիլմերը, որոնք իսպաներեն չեն, պետք է ունենան իսպաներեն ենթագրեր: