Վազող տող, էլեկտրական սարքավորում, որը նախատեսված է տեքստային կամ գրաֆիկական տեղեկատվության ներկայացման համար։ Ամենապարզ տարբերակում տեքստը պարզապես «վազում է»` շարժվելով աջից ձախ կամ հակառակը։ Արտացոլվող մատրիցը սովորաբար բաղկացած է լինում լուսային դիոդներից[1]։ Հաճախ վազող տողը սովորական տեքստից բացի կարող է ներկայացնել պարզ գրաֆիկա և տարբեր էֆեկտներ։

Գույներ խմբագրել

Վազող տողը կարող է լինել միագույն կամ բազմագույն։

Տեղեկատվության թարմացման եղանակներ խմբագրել

Վազող տողով ներկայացվող տեքստը վաղ թե ուշ կորցնում է իր արդիականությունը, ուստի անհրաժեշտ է այն պարբերաբար թարմացնել։

Թարմացնելու համար հարկավոր է վազող տողը միացնել օգտագործողի անհատական համակարգչին և բեռնել նոր տեղեկատվություն։ Միացումը կարելի է անել տարբեր ինտերֆեյսների օգնությամբ[2]։ Առավել հայտնի են RS-232-ը (COM-պորտ), Ethernet-ը, USB-ն, ռադիոն, Wi-Fi-ը, GSM-կապը, bluetooth-ը և այլն[3][4][5]։

Ղեկավարման միջոցներ խմբագրել

Վազող տողի ստանդարտ ղեկավարումը կատարվում է համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ, որի մեջ եղած ինֆորմացիան հատուկ ընտրված ինտերֆեյսի օգնությամբ (ավելի հաճախ USB կամ Ethernet) հաղորդվում է վազող տողին։

Եթե ստանդարտ ղեկավարում անել հնարավոր չէ, ապա կարելի է օգտագործել.

  • USB ինտերֆեյսից հաջորդականին փոխարկիչից (USB to serial adapter),
  • RS422 կամ RS485 ինտերֆեյս, սակայն այդ դեպքում համակարգիչը պետք է ունենա համապատասխան փոխարկիչ ինտերֆեյս,
  • «տվյալների փոխանցման սարքավորում», որը կարող է աշխատել ինֆրակարմիր ճառագայթների միջոցով կամ I-Button տեխնոլոգիայի կիրառմամբ,
  • GSM ստանդարտի բջջային կապ։

Հարմարում շրջապատող միջավայրին խմբագրել

Լուսադիոդային այս սարքավորումը կարելի է օգտագործել ոչ միայն հաստատություններում, այլև փողոցում։ Խիստ կլիման և միջավայրային պայմանները արտադրողներին դրդում են օգտագործել փոշուց, խոնավությունից և այլ ներգործություններից պաշտպանող կաղապարներ։ Հյուսիսային շրջաններում օգտագործվող սարքավորումները նաև ունենում են ավտոմատ տաքացման համակարգ։

Սարքն ստեղծելիս միջավայրային բարդ պայմաններից բացի կարևոր է հաշվի առնել նաև արևի ճառագայթները, որոնք լուսավորում են սիմվոլները և իջեցնում պատկերի կոնտրաստը։ Դրանից խուսափելու համար արտադրողներն օգտագործում են ավելի վառ լուսադիոդներ։

Բնութագրեր խմբագրել

Մատրիցների տիպիկ թույլտվությունը ուղղահայաց ձևով կազմում է 8, 16, 24, 32, իսկ հորիզոնական` 32, 64, 96, 128, 160, 192 և այլն։ Եթե վազող տողը շատ մեծ է, մեծացնում են ոչ թե թույլտվությունը, այլ ստեղծում են 4, 7, 9 լուսադիոդից բաղկացած փիքսելներ[6]։

Մատրիցի վրա տեղակայվող սիմվոլների քանակը կարող է տանտանվել 12-ից մինչև 36։

Հիշողության ճկունությունը տատանվում է մի քանի հազարից մինչև մի քանի հարյուր հազար սիմվոլ։

Կիրառություն խմբագրել

Վազող տողը հիմնականում կիրառվում է գովազդային նպատակներով կամ բոլոր այն գովազդային գործակալությունների, խանութների ցանցերի, բանկերի և այլ հաստատությունների կողմից, որոնք ինչ-որ կերպ գործ ունեն մարդկանց խմբերի հետ։ Կարող է օգտագործվել նաև ոչ առևտրային նպատակներով` բնակչությանը որևէ վտանգի մասին տեղյակ պահելու, նորություններ և կարևոր տեղեկատվություն հաղորդելու, հասարակական տրանսպորտում կանգառները հայտարարելու, ընթացիկ ժամը, ամսաթիվը կամ օդի ջերմաստիճանը ցուցադրելու նպատակով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Light Emitting Diode
  2. Мячев А. А. Интерфейсы средств вычислительной техники. Энциклопедический справочник. М.: Радио и связь, 1993. С. 4.
  3. R. M. Metcalfe and D. R. Boggs. Ethernet: Distributed Packet Switching for Local Computer Networks. // ACM Communications, 19(5):395—404, July 1976.
  4. Олифер В. Г., Олифер Н. А. Глава 13. Коммутируемые сети Ethernet // Компьютерные сети. Принципы, технологии, протоколы. — 4-е изд. — СПб.:Питер, 2010. — С. 438. — 4500 экз
  5. Бителева А. Технологии мультимедийного доступа. Журнал «Теле-Спутник» 8(82) (август 2002). Проверено 15 января 2010.
  6. Pixel — Definition and More from the Free Merriam-Webster Dictionary

Գրականություն խմբագրել

  • Скотт Мюллер. Модернизация и ремонт ПК (глава 15 — Последовательный, параллельный и другие интерфейсы ввода-вывода — USB) = Upgrading and Repairing PCs. — 17 изд. — М.: «Вильямс», 2007. — С. 1016—1026.