Վազգեն Ֆիշյան

հաղորդավար

Վազգեն Ֆիշյան (օգոստոսի 10, 1991(1991-08-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար։

Վազգեն Ֆիշյան
Ծնվել էօգոստոսի 10, 1991(1991-08-10) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան
Մասնագիտությունհաղորդավար

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Ֆիշյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 10-ին՝ Երևանում[1]։ Ավարտել է Երևանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցը՝ 2008 թվականին։ Դպրոցում սովորելու տարիներին հաճախել է Երևանի Էդվարդ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, միաժամանակ «Արարատ» փողային նվագախմբում նվագել է սաքսոֆոն։

2008-2012 թվականներին Վազգեն Ֆիշյանը սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում և ստանցել լեզվաբան-երկրագետի որակավորում։ Ուսանողական տարիներին եղել է համալսարանի՝ ՈւՀԱ ուսանողական լիգայի անդամ։ 2010 թվականին հաղորդավար Արմեն Սարգսյանի հետ հիմնադրել է «AV Production» պրոդյուսերական կենտրոնը և հանդիսանում է այդ կենտրոնի փոխտնօրենը։ Որպես լրագրող 2011 թվականին աշխատել է «Հայեր» ամսագրում։

Նկարահանվել է մի շարք երաժշտական և գովազդային տեսահոլովակներում, օրինակ Հայաստանի անկախության 20-ամյակի ֆոտոշարքերում և հոլովակներում։ 2012-2014 թվականներին եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեգաինֆո» հաղորդման հաղորդավարը։ 2014-2016 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Հայաստանի Զիված Ուժերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Վազգեն Ֆիշյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել