Վադիմ Բասին (ղազ.՝ Басин, Вадим Борисович, նոյեմբերի 23, 1962(1962-11-23)), արդյունաբերության ղազախստանցի աշխատող, մետալուրգ, Ղազախստանի աշխատանքային հերոս (2020), գիտության և տեխնոլոգիայի ոլորտի Ալ-Ֆարաբիի անվան պետական մրցանակի դափնեկիր (2017)։

Վադիմ Բասին
Ծնվել էնոյեմբերի 23, 1962(1962-11-23) (61 տարեկան)

«ԱրսելորՄիտալ Տեմիրտաու» ԲԲԸ գործադիր տնօրեն (2017 թվականից)։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 23-ին, Սեմիպալատինսկում։

1985 թվականին ավարտել է Կարագանդայի պոլիտեխնիկական ինստիտուտը` հանքարդյունաբերության ավտոմատացման և էլեկտրիֆիկացման մասնագիտությամբ, 1990 թվականին՝ Օմսկի ավտոմատացված կառավարման համակարգերի և ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտը` արդյունաբերական էլեկտրոնիկայի մասնագիտությամբ։

Վադիմ Բասինը իր աշխատանքային գործունեությունը սկսել է մետաղագործական գործարանում, 1986 թվականին, որպես էլեկտրիկ։

1986 թվականից մինչև 1995 թվականը՝ մետաղագործական գործարանի էլեկտրիկ։

1995 թվականից մինչև 2003 թվականը՝ Սինդրոմի գործարանի էլեկտրական սարքավորումների խանութի պետի տեղակալ։

2003 թվականից մինչև 2011 թվականը՝ «ԱրսելորՄիտալ Տեմիրտաու» ԲԲԸ գլխավոր էներգետիկ։

2011 թվականից մինչև 2013 թվականը՝ «ԱրսելորՄիտալ Տեմիրտաու» ԲԲԸ վերանորոգման գծով տնօրեն[1]։

2013 թվականից մինչև 2016 թվականը՝ «ԱրսելորՄիտալ Տեմիրտաու» ԲԲ ընկերության նորոգման գծով գործադիր տնօրենի տեղակալ[2]։

2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի ապրիլ՝ «ԱրսելորՄիտալ Տեմիրտաու» ԲԲԸ պողպատե բաժնի արտադրության տնօրեն։

2017 թվականի ապրիլից մինչ օրս` «ԱրսելորՄիտալ Տեմիրտաու» ԲԲԸ գործադիր տնօրեն[3][4]։

Պարգևներ խմբագրել

  • 2017 թվական (դեկտեմբերի 6)` Ալ-Ֆարաբիի անվան գիտության և տեխնոլոգիայի ոլոորտի պետական մրցանակ` «Համաշխարհային կարգի տեխնոլոգիաների մշակում` անորակ (բարձր ֆոսֆորական դարչնագույն երկաթ) և տեխնածին հումքի օգտագործմամբ, որոնք ապահովում են պողպատի արտադրության մրցունակության աճ և դրանց առևտրայնացում» թմայով աշխատանքի համար[5][6]։
  • 2018 թվական (դեկտեմբերի 6)՝ «Տեմիրթաու քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում[7][8]։
  • 2019 թվական (նոյեմբերի 29)` Կուրմետի շքանշան[9]։
  • 2020 թվական (դեկտեմբերի 3)` «Ղազախստանյակ էնբեկ Յերի» կոչում` «Ոսկե աստղ» հատուկ տարբերակման կրծքանշանի և «Օտան» շքանշանի հանձնմամբ` Ղազախստանի Հանրապետության տնտեսական զարգացման և արտադրական գործունեության մեջ ակնառու նվաճումների համար[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вадим Басин: Просто мы с тобой живем по разные стороны. Как металлурги Темиртау намерены решать проблемы экологии...». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  2. Интервью с металлургом Басиным
  3. Новые назначения в АО «АрселорМиттал Темиртау»
  4. Топ-менеджмент АО «АрселорМиттал Темиртау»
  5. Назарбаев присудил премии за развитие науки и техники 2017 года
  6. О присуждении Государственной премии Республики Казахстан 2017 года в области науки и техники имени аль-Фараби
  7. «Звание «Почетный гражданин города Темиртау»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  8. «Маслихат Темиртау одобрил решение о присвоении исполнительному директору АО «АрселорМиттал Темиртау» Вадиму Басину звания «Почетный гражданин города Темиртау»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  9. Карагандинцам вручили государственные награды за вклад в развитие области и страны 2019 года
  10. 14 декабря 2020 О награждении государственными наградами Республики КазахстанУказ президента РК от 3 декабря 2020 года «О награждении государственными наградами Республики Казахстан»