Սարգիս Վահագն

Սփյուռքահայ գրող, վիպագիր, թարգմանիչ
(Վերահղված է Ս. Վահագնից)

Սարգիս Վահագն (իսկական անուն ազգանունը՝ Սարգիս Գաբրիելի Փաթափության, հոկտեմբերի 7, 1927(1927-10-07), Բեյրութ, Լիբանան), գրող, թարգմանիչ, խմբագիր, թատերագիր, վիպագիր[1]։

Սարգիս Վահագն
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Սարգիս Գաբրիէլ Փաթափութեան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1927(1927-10-07) (96 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, խմբագիր և դրամատուրգ
Կրթությունlycée français international Élite (Beirut)?
Սարգիս Վահագն Վիքիդարանում

Ավարտել է Բեյրութի ֆրանսիական լիցեյը՝ առևտրի և հաշվապահության գծով։ Ստեղծագործել սկսել է պատանի հասակից։ 1987 թ. բնակվում և ստեղծագործում է Լոս Անջելեսում[2]։

Իր հրատարակած գործերից են՝

  • «Մատանիներ»՝ պատմվածքներ (Բեյրութ, 1969)
  • «Արմատներ»՝ պատմվածքներ (Երևան, 1981)
  • «Նայիրեան մորմոք»՝ թատրերգություն (Բեյրութ, 1982)
  • «Աշոտ Ողորմած»՝ թատրերգություն (Լոս Անջելես, 1991)
  • «Տագնապը»՝ պատմվածքներ (Լոս Անջելես, 2000)։
  • «Արշիլ Կորքի»՝ վեպ (Լոս Անջելես, 2004)
  • «Գրական համաստեղութիւն»՝ գրադատություն (Լոս Անջելես, 2008)
  • «Շուրջը Ոչինչ»՝ Արմեն Լյուբենի (Շահան Շահնուր) ֆրանսերեն բանաստեղծությունների ամբողջական թարգմանություն (Լոս Անջելես, 2007)
  • «Հաճը՜նը Սիրուն...»՝ վեպ
  • «Ծաղկաքաղ»՝ պատմվածքների լիակատար ժողովածու։
  • «Ինքս՝ Ինձ Հետ» Յուշավէպ, 2019

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Շահան Շահնուր։ Շուրջը՝ ոչինչ։ (Ամբողջական քերթուածներ).- Լոս Անճելըս։ Տպ. Սիփան, 2007.- 216 էջ.- (Կարպիս Լ. Նազարեան հիմնադրամ 9)։
  • Օտարալեզու հայ գրողներ.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1989.- 687 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Արմեն Լյուբեն. Կարծր նույն բառը; Հիվանդանոցի գիշեր; Լույսն ակնթարթ; Կրակ ընդ կրակի; Նորն ու հինը; Հեռավոր երկրի մեջ։
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Արմեն Լյուբեն։

Արժանացել է «Արշիլ Կորքի» վեպի համար՝ ՀՀ-ի Թեքեյան Մշակութային Միության գրական և «Հայկաշեն Ուզունյան» մրցանակներին։ 2008 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ստացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը, ինչպես նաև՝ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» շքանշանը։

Գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հայրն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սարգիս Վահագնի «Ծաղկաքաղ Պատմուածքներու» Հատորի Ներկայացում». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  2. says, Սարգիս Վահագն (2020 թ․ փետրվարի 17). «ՆՈՐ ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ.- «ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ» (Հեղինակ Սարգիս Վահագն) | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Վահագն» հոդվածին։