«Սև ձյուն» (յակուտ.՝ Хара хаар), 2020 թվականի յակուտական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ստեպան Բուռնաշյովը։ Ստեղծվել է իրական  — իրադարձությունների հիման վրա և արժանացել է գլխավոր մրցանակի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում[2]։

Սև ձյուն
յակուտ.՝ Хара хаар
Երկիր Ռուսաստան
Ժանրթրիլեր
Թվական2020[1]
Լեզույակուտերեն
Տևողություն84 րոպե

Սյուժե խմբագրել

Գոշան վարորդ է, ով ապրանքներ է տանում Սախայի Հանրապետության հեռավոր հյուսիսային ուլուսներ, բայց նա օգտագործում է իր դիրքը և թանկ է վաճառում իր ծառայությունները։ Ընդ որում, նա «խանձահոտ» օղի է տանում ապօրինի առևտուր անող տեղացի վաճառողուհուն՝ դրանով իսկ տեղի բնակչությանը մատակարարելով անորակ ալկոհոլ։ Հերթական երթից հետո նա օղին փոխանակում է Հյուսիսի տեղական արժույթի՝ մսի և ձկան հետ։ Իր ագահության պատճառով նա որոշում է մենակ վերադառնալ քաղաք։ Ճանապարհին մեքենան փչանում է և վերանորոգման ժամանակ ընկնում նրա ձեռքի վրա։ Գոշան մնում է միայնակ Հյուսիսի անսահման ձմեռային տարածություններում։

Դերերում խմբագրել

  • Ֆեդոտ Լվով
  • Իրինա Նիկիֆորովա
  • Կիրիլ Սեմյոնով
  • Վասիլի Բորիսով
  • Իվան Պոպով
  • Յուրի Աֆանասև
  • Վլադիսլավ Պորտնյագին
  • Ալեքսանդրա Սոֆրոնեևա
  • Դմիտրի Բաիշև
  • Եկատերինա Խոյուտանովա

Մրցանակներ խմբագրել

  • Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» XXVIII փառատոն, Վիբորգ, 7-13 դեկտեմբերի, 2020 թվական[3]
    • Խաղարկային կինոյի մրցույթի գլխավոր մրցանակ[4]
    • Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիայի մրցանակ «Պրոդյուսերական լավագույն աշխատանքի համար» (Ստեպան Բուռնաշյով)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Юлия Шагельман (2020 թ․ դեկտեմբերի 15). ««Черный снег» стал первым». Коммерсантъ (ռուսերեն).
  3. «Выборгский кинофестиваль "Окно в Европу" представил более 70 российских фильмов». ТАСС (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 14. «Как сообщается на сайте фестиваля, главный приз в игровом кино и приз гильдии продюсеров России "За лучшую продюсерскую работу" достался фильму "Черный снег" Степана Бурнашева.»
  4. ««ОКНО В ЕВРОПУ»-2020 НАЗВАЛ ПОБЕДИТЕЛЕЙ». ОКНО В ЕВРОПУ (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին. «Главный приз конкурса игрового кино получила якутская картина «Черный снег» («Хара Хаар») режиссера Степана Бурнашева. Приз гильдии продюсеров России достался Степану Бурнашеву за фильм «Черный снег» (Хара Хаар) с формулировкой – «За лучшую продюсерскую работу».»