«Black Irish» (հայերեն՝ Սև իռլանդացիներ), տերմին, որը կիրառվում է ամերիկյան իռլանդացիների կողմից՝ բնութագրելու իռլանդական ծագում ունեցող մուգ շագանակագույն կամ սևահեր իռլանդացիներին, ովքեր տարբերվում են ավանդական կարմրահեր իռլանդացու կարծրատիպից։

Սևահերների տարածվածությունը Իռլանդիայում

Հիմնականում տարածված են Միացյալ Նահանգներում, բացի այդ նաև Ավստրալիայում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում։ Տերմինը չունի բացասական բնութագրում, այլ միայն նկարագրում է իռլանդացու արտաքին տեսքը։

Ծագումնաբանություն խմբագրել

  • Գոյություն ունեն «սև իռլանդացիների» ծագման մի շարք տեսություններ[1]։ Դրանցից մեկը, որը ավելի շատ նման է լեգենդի, ասում է, որ սև իռլանդացիները համարվում են իսպանացիների սերունդները, ովքեր մնացել են այստեղ Անպարտելի Արմադայի ժամանակներից հետո։ Այդ մարդիկ բնակություն են հաստատել Իռլանդիայի արևմտյան ափերին՝ 1588 թվականին կրած պարտությունից հետո։
  • Վերջերս լույս տեսած գրքերից մեկում (Blood of the Isles by Bryan Sykes and The Origins of the British — A Genetic Detective Story by Stephen Oppenheimer), հեղինակները առաջ են քաշում թեզիս, որի համաձայն Իռլանդիայի նախաբնակները եկել են այստեղ Պիրենեյան թերակղզուց՝ մեզոլիթի և նեոլիթի դարաշրջաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кем были чёрные ирландцы? (անգլ.) http://www.ireland-information.com/articles/blackirish.htm

Արտաքին հղումներ խմբագրել