Սևծովյան ջազ փառատոն (վրաց.՝ შავი ზღვის ჯაზ-ფესტივალი), միջազգային ջազ փառատոն, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Վրաստանի Բաթում քաղաքում։ Սովորաբար ջազ փառատոնը տեղի է ունենում հուլիս ամսին։ Բացի Բաթում քաղաքից, փառատոնը կազմակերպվում է նաև Վրաստանի մերձափնյա այլ քաղաքներում և գյուղերում։ Վրաստանի ամենահայտնի երկրորդ ջազ փառատոնը Թբիլիսիի ջազ փառատոնն է։

Փառատոնը հիմնադրվել է 2007 թվականին։ Տարիների ընթացքում փառատոնի երգացանկում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Մասնավորապես, ջազ երաժշտությունից բացի փառատոնի երգացանկում ավելացվել են նաև ռոք, R&B, սոուլ, դիսկո, ֆանկ և հիփ-հոփ ժանրի երաժշտությունները։ Փառատոնին մասնակցում են ինչպես վրացի, այնպես էլ արտասահմանյան կատարողներ։ Փառատոնին հանդես եկած հայտնի երգիչներից են Ջորջ Քլինթոնը, Snoop Dogg-ը, Լիզա Սթենսֆիլդ, The Prodigy-ին և Ռոբերտ Պլանտը[1][2][3][4]։ 2016 թվականի հուլիսի 15-24-ը տեղի ունեցած Սևծովյան 10-րդ ջազ փառատոնը եղել է փառատոնի պատմության ամենամեծ միջոցառումը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Snoop Dogg, Lisa Stansfield to perform at Black Sea Jazz Festival». Agenda.ge. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Quincy Jones, Lauryn Hill, Chris Brown among headliners for 2016 Black Sea Jazz Festival». Agenda.ge. 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Sun, sea and sounds at the Black Sea Jazz Festival». Euronews. 2015 թ․ հուլիսի 30. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Robert Plant opens Black Sea Jazz Festival in Georgia». Agenda.ge. 2018 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  5. Karsaulidze, Eka (2016 թ․ ապրիլի 28). «10th Black Sea Jazz Festival to Host Unprecedented Number of Participants». Georgia Today. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.