Սևինդիկ
Սևինդիկ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից 22 կմ հարավ-արևելք, Շապին Գարահիսար-Երզնկա ճանապարհի վրա, Օվասու գետի ձախ ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Սևինդիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառ | Շապին Գարահիսարի գավառ | |
Այլ անվանումներ | Սավենդուկ, Սավինդիք, Սևինդիկ, Սևենդուկ, Սևինդիք, Սևինդուկ, Սևինտիկ, Սևինտիք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել և կոտգորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 350 տուն՝ 350 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, այգեգործություն, մեղվաբուծությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍևինդիկն ուներ Ս. Հովհան Ոսկեբերան անունով եկեղեցի։ Գյուղի հայկական գերեզմանոցում մինչև XX դարի սկզբները կար արձանագրությամբ մի մղոնաքար։
Կրթություն
խմբագրելԵկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 583
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն