Սևիլյայի մետրոպոլիտեն (իսպաներեն Metro de Sevilla)՝ թեթև մետրոպոլիտենային ցանց է, որը կառուցման մեջ է գտնվում իսպանական Սևիլյա քաղաքում և նրա մերձակա շրջաններում։

Սեվիլլաի մետրոպոլիտենը քարտեզի վրա

Պատմություն խմբագրել

Սևիլյայում մետրոյի կառուցումը սկսվել էր 1974 թ.-ին։ Սակայն 1983 թվականին կառուցումը դադարեցվել էր, քանի որ կար պատմական արժեք ներկայացնող շինություններին վնասելու վտանգ, և բացի դրանից, քաղաքի բնակչությունը կանխատեսվածից ավելի դանդաղ էր աճում։

1999 թ.-ին մեկնարկեց մետրոյի կառուցման երկրորդ նախագիծը Սևիլյայի Մետրոի Ընկերության կողմից (իսպաներեն Sociedad del Metro de Sevilla), որը հիմնադրված էր Սևիլյայի նախկին քաղաքապետ Ալեխանդրո Ռոխաս Մարկոսի կողմից (Alejandro Rojas Marcos)։ Առաջին գիծը նախատեսվում էր ավարտել 2006 թվականին, բայց վերջնականապես այն կբացվի 2008 թվականի սեպտեմբերի 30-ին։

Գծերը խմբագրել

Ըստ նոր նախագծի ընդգրկում է Սևիլյան և նրա մերձակայքը (1,500,000 բնակիչ) և ունի չորս գիծ.

Գիծ 1 խմբագրել

 

  • Արևմուտք - Հարավ. Մետրոպոլիտեն .
  • Տեղական ինքնավարություններ։ Mairena del Aljarafe, San Juan, Sevilla and Dos Hermanas.
  • Երկարություն։ 18 կմ
  • Կայարաններ։ 22
  • Գնացքների քանակը։ 17
  • Կառուցման սկիզբը։ 2003 թ.-ի վերջերին
  • Կառուցման ավարտը վերջը։ 2008 թ.-ի սեպտեմբերին.

Գիծ 2 խմբագրել

 

  • Արևմուտք - Արևելք. Մետրոպոլիտեն.
  • Երկարություն։ 12,5 կմ.
  • Կայարաններ։ 17.
  • Կառուցման սկիզբը։ 2010 (մոտավոր).

Գիծ 3 խմբագրել

 

  • Հյուսիս - Հարավ. Մետրոպոլիտեն.
  • Երկարություն։ 11 կմ
  • Կայարաններ։ 17.
  • Կառուցման սկիզբը։ 2010 (մոտավոր).

Գիծ 4 խմբագրել

 

  • Կիսաշրջանառվող. վերգետնյա մակարդակի (ենթադրաբար).
  • Երկարություն։ 15 կմ.
  • Կայարաններ։ 19.
  • Կառուցման սկիզբը։ 2010 (մոտավոր).

Ի տարբերություն հին նախագծի, այս մետրոն կլինի խառը՝ վերգետնյա և ստորգետնյա մակարդակների։

Արտաքին հղումներ խմբագրել