Սևակ Ղազարյան

հայ գրականագետ

Սևակ Արմենի Ղազարյան (հունիսի 15, 1988(1988-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, խմբագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու[1], «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (2018 թվականի սեպտեմբերից)։

Սևակ Ղազարյան
Ծնվել էհունիսի 15, 1988(1988-06-15) (35 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1988 թվականի հունիսի 15-ին, Երևանում։ 1994-2004 թվականներին սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում։ 2004 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը՝ գերազանց առաջադիմությամբ։ 2008-2010 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ գերազանց առաջադիմությամբ։ 2010-2013 թվականներին եղել է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտ։ 2009 թվականից մամուլում տպագրել է մի շարք գիտական հոդվածներ։ 2010 թվականին պաշտպանել է մագիստորոսական ատենախոսություն «Հրանտ Մաթևոսյանը և ռուս «գյուղագրությունը»» թեմայով։ 2013 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը. գեղարվեստական արձակ և գրականագիտություն» թեմայով[2]։ Աշխատությունը առանձին գրքով հրատարակվել է 2014 թվականին։ 2011 թվականից կազմել, խմբագրել և ծանոթագրել է հայ և համաշխարհային գրականության բազմաթիվ հեղինակների ստեղծագործություններ։ 2013-2021 թվականներին աշխատել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնում՝ որպես դասախոս։ 2017-2018 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում՝ որպես մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ։ 2018 թվականից աշխատում է «Մագաղաթ» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, 2021 թվականից` «Դարակ» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր։ 2018 թվականի սեպտեմբերից «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենն է։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել