Սևազգեստ կանայք, կանանց կողմից նախաձեռնված խաղաղաշինական շարժում։ Ընդգրկված են մոտ 10.000 ակտիվիստներ աշխարհի տարբեր երկրներից։

Սևազգեստ կանայք
ՏեսակԽաղաղության կողմնակիցների շարժում և Ֆեմինիզմի պատմություն
Երկիր Իսրայել
Հիմնադրվածհունվարի 9, 1988
Պարգևներ
Կայքwomeninblack.org

Պատմություն խմբագրել

1988 թվականին՝ առաջին ինտիֆադայի պոռթկումից հետո Երուսաղեմում ձևավորվել է առաջին խումբը Իսրայելի կանանց կողմից։ Ի պատասխան գրավված տարածքներում մարդու իրավունքների նկատմամբ Իսրայելի զինվորների կողմից կիրառված բռնությանը, սևասզգեստ կանայք ամեն ուրբաթ անցկացնում էին հերթապահություն կենտրոնական Երուսաղեմում՝ սգալով հակամարտության ընթացքում մահացածների հիշատակը։

Շուտով նախաձեռնությունը տարածվեց Իսրայելի տարբեր բնակավայրերում, որտեղ սևազգեստ կանայք ամեն շաբաթ նույն օրը կանգնում էին քաղաքների կենտրոնական հրապարակներում կամ միջքաղաքային ճանապարհների խաչմերուկներում։ Ինչպես սկզբում էր որոշվել՝ շարժումը գրավումներին դիմադրելուց բացի այլ պաշտոնական ծրագիր չէր ընտրել։

Ինտիֆադայի պիկային ժամանակահատվածում երկրի տարբեր բնակավայրերում կային 30 հերթապահ խմբեր։ Այլ երկրների առաջին հերթապահ խմբերը իրենց գործունեությունը սկսեցին Իսրայելի խմբին սոլիդարություն ցուցաբերելով, բայց հետագայում ընդգրկեցին նաև այլ սոցիալական և քաղաքական թեմաներ։

Նպատակներ խմբագրել

  1. Ստեղծել ուժեղ քաղաքացիական հասարակություն, որը կկազմակերպի ավտոնոմ քաղաքացիական նախաձեռնություններ։
  2. Պայքարել ժողովրդավարության հաստատման համար, որը կներառի սոցիալական արդարադատության ուժեղացում
  3. Փոփոխություններ մտցնել դոմինանտ արժեքների համակարգում՝ ազգայնամոլություն, ռազմականացում, սեքսիզմ և այլն, որը տեղի կունենա կրթական համակարգի բոլոր մակարդակներում։

Խորհրդանշաններ խմբագրել

Խորհրդանշանները, որ սևազգեստ կանայք ընտրել են հակապատրիարխալ են, այլընտրանքային, «կործանարար» և հնազանդ։

Սև գույն խմբագրել

Ավանդապահ մշակույթներում կանայք սև են հագնում մտերիմ ազգականի մահվան պատճառով։ Պատմականորեն այս երևույթը եղել է հենց կանանց պարտականությունը։ Սևազգստ կանայք սև են հագնում՝ ի հիշատակ պատերազմի և բռնության հետևանքով զոհվածների։ Այս գույնը նաև բողոքի նշան է։ Օրինակ՝ նախկին Հարավսլավիայի պատերազմի ընթացքում սևը պատերազմի քաղաքականության, նացիոնալիզմի և ռազմականացման դեմ ընդվզելու խորհրդանիշն էր։ Սևը նշանակում է հիշել կատարված բոլոր հանցագործություններն ու պատասխան պահանջել դրանց համար։

Լռություն խմբագրել

«Սևազգեստ կանայք» շարժման մասնակիցները, համաձայն իրենց ռազմավարության, լուռ կանգնում են տարբեր հանրային տարածքներում՝ ի նշան բողոքի։ Նրանք ընտրել են լռությունը, որովհետև բառեր չունեն, որպեսզի արտահայտեն բռնության ու պատերազմի պատճառած ողբերգությունը, տառապանքներն ու ցավը։ Լռությունը կարծես հրավեր է ինքդ քեզ և մյուսներին լսելու և հասկանալու։

Հայաստանի սևազգեստ կանայք խմբագրել

Հայաստանը «Սևազգեստ կանայք» կանանց միջազգային ցանցին միացողների վերջին գլուխներից մեկն է։ Հայաստանում այս շարժումը հիմնադրվել է 2011 թվականին «Հասարակություն առանց բռնության» ՀԿ–ի աջակցությամբ։

«Հայաստանի Սևազգեստ կանայք» շարժման նպատակն է վերջ տալ բռնությանը խաղաղ ճանապարհներով։ Այդ ճանապարհները ներառում են հանրային միջոցառումները, կրթություն ստանալու հնարավորությունները, ինչպես նաև համաշխարհային Սևազգեստ կանանց կազմակերպությունների և մարդկանց իրավունքներովզբաղվող այլ մարմինների հետ համագործածությունն ու աջակցությունը։

Գրականություն խմբագրել

  1. https://web.archive.org/web/20020208232640/http://www.undp.org/unifem/mpprize/winners.html