Սևագիր:Երիտասարդ բժշկի նոթատետր

Երիտասարդ բժշկի նոթատետր

Երիտասարդ բժշկի նոթատետր (ռուսերեն՝ «Записки юного врача», որը նաև հայտնի է որպես Գյուղական բժշկի նոթատետր), ռուս գրող Միխայիլ Բուլգակովի պատմվածքների ցիկլ։ Պատմությունները, որոնք գրվել են 1925–1926 թվականներին և որոնք ոգեշնչված են Բուլգակովի փորձից՝ որպես նորավարտ երիտասարդ բժիշկ 1916-1918 թվականներին, պրակտիկա անցնելով հեղափոխական Ռուսաստանի Սմոլենսկի նահանգում գտնվող գյուղական փոքրիկ հիվանդանոցում։ Պատմությունները սկզբում հայտնվեցին այդ ժամանակաշրջանի ռուսական բժշկական ամսագրերում, իսկ հետագայում բանասերների կողմից փոխակերպվեցին գրքերի տեսքով։

Առաջին անգլերեն թարգմանությունը կատարել է Մայքլ Գլենին և հրատարակվել է «Harvill Press»-ի կողմից 1975 թվականին։ Ավելի նոր թարգմանությունը (2011) կատարվել է Հյու Ապլինի կողմից «Oneworld Classics» տպագրության ներքո։ Ապլինի թարգմանության անվանումն է՝ «A Young Doctor's Notebook» :

Պատմություններ խմբագրել

  • «Սրբիչը աքլորի հետ» (ռուս.՝ Полотенце с петухом)
  • «Մկրտություն պտույտով» (ռուս.՝ Крещение поворотом)
  • «Պողպատե կոկորդը» ( ռուս.՝ Стальное горло)
  • «Բլիզարդ» (ռուս.՝ Вьюга)
  • «Եգիպտական խավարը» (ռուս.՝ Тьма египетская)
  • «Անհայտացած աչքը» (ռուս.՝ Пропавший глаз)
  • «Աստղային ցան» ( ռուս.՝ Звёздная сыпь)

Մայքլ Գլենի թարգմանությունը ներառում է «Մարդասպանը» (1926) և «Մորֆին» (1927) պատմվածքները, որոնք ներառված չեն բնօրինակ ցիկլում։ Հյու Ապլինի թարգմանությունը ներառում է նաև «Մորֆին»-ը, բայց չի ներառում «Մարդասպանը»։

Ֆիլմեր խմբագրել

  • 2008 թվականին թողարկվեց ռուսական ֆիլմի ադապտացիա՝ «Մորֆին» վերնագրով։
  • 2012 թվականին գիրքը վերածվեց հեռուստատեսային մինի սերիալի՝ նույն վերնագրով և հեռարձակվեց Sky Arts-ի կողմից՝ որպես անթոլոգիայի շարքի ՝ Playhouse Presents-ի մի մաս[1]։ Պատմողի/բժշկի դերը խաղում են Ջոն Համմը և Դենիել Ռեդքլիֆը, որոնք երկուսն էլ Բուլգակովի ստեղծագործությունների երկրպագուներ են։ Շոուում նկարահանվել են նաև Ադամ Գոդլին (ֆելդշեր Դեմյան Լուկիչի դերում), Վիկի Պեպերդայնը, Ռոզի Կավալիերոն և Փոլ Փոփլվելը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Sokolov, Boris (2000). «Записки юного врача». Булгаковская энциклопедия (ռուսերեն). Локид, Миф. էջ 588.
  • Entry on FantLab (in Russian)

Կատեգորիա:Միխայիլ Բուլգակովի ստեղծագործություններ Կատեգորիա:Ռուսական գրականություն