Սքալովեյ ամրոց (անգլ.՝ Scalloway Castle), շոտլանդական ամրոց, որը տեղակայված է Սքալովեյ ավանում` ծովախորշի ափին։ Ծովախորշը մխրճված է Շոտլանդիայի Շետլանդյան կղզեխմբում գտնվող Մեյնլենդ կղզու հարավարևմտյան ափը։ Գտնվում է շոտլանդակաան կառավարության գործադիր մարմին` «Historic Scotland» կազմակերպության տնօրինության ներքո։

Սքալովեյ ամրոց
անգլ.՝ Scalloway Castle
Նկարագրություն
ՏեսակԱսպետական աշտարակ
ՏեղագրությունScalloway?
Վարչական միավորՇետլանդյան կղզիներ[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Կառուցված1599
Ընթացիկ
սեփականատեր
Պատրիկ Ստյուարտ
Քարտեզ
Քարտեզ
 Scalloway Castle Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Ճակատի ֆրագմենտthumb

Կառուցված է 1600 թվականին Պատրիկ Ստյուարտ` Օրքնեյի 2-րդ կոմսի կողմից, որը Ստյուարտների ազնվական տոհմի ներկայացուցիչն էր։ Կառուցումը տեղի է ունեցել Անստ կղզում գտնվող Մունես ամրոցի հետ մոտավորապես նույն ժամանակին։

Սքալովեյ ամրոցը դարձավ Շետլանդյան կղզիների վարչական կենտրոն` փոխարինելով այս իմաստով Լոու Թինգ Հոլմը։ 1733 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Լերուիկ[1]:

1971 թվականին ընդգրկվեց «A» կատեգորիայի ճարտարապետության հուշարձանների ցուցակի մեջ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել