Ստրիտբոլ, Փողոցային գնդակ կամ Փողոցագնդակ (անգլերեն` StreetBall), հայտնվել է ԱՄՆ-ում 1950-ական թվականներին քաղաքի աղքատ թաղամասերում։ Սովորական բասկետբոլից տարբերվում է խաղացողների քանակով՝ նրանք 3-ն են և խաղային գոտիով՝ բասկետբոլի դաշտի կեսն է։

Ստրիտբոլ

Ստրիտբոլի հարթակ խմբագրել

Յուրաքանչյուր կորտ պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝

  1. Ունենալ ուղիղ, հարթ մակերես, որը ծածկված է ասֆալտով կամ այլ նյութով՝ պիտանի խաղի համար։
  2. Ունենալ գծանշան, որը գծված է սպիտակ ներկով՝ համաձայն սխեմայի[1]։

Կանոններ խմբագրել

3×3 փողոցային բասկետբոլի Ասոցիացիայի դասական կանոնները (2016) RU / EN «Ստրիտբասկետ-Ռուսաստանի» («Стритбаскет-Россия») կանոնները գործում են զանգվածային մրցաշարերում ասոցիացիայի հովանու ներքո։ Խաղերը անց են կացվում 3×3 բասկետբոլի պաշտոնական կանոններով և ՖԻԲԱ տղամարդկանց և կանանց համար, ՖԻԲԱ-ի բասկետբոլի կանոններին նման, հետևյալ բացառություններով և մեկնաբանություններով՝

Դաշտ խմբագրել

1.1. Դաշտը իրենից ներկայացնում է սովորական բասկետբոլի դաշտի կեսը, մեկ զամբյուղով։

1.2. Տուգանային նետման ժամանակ գնդակի համար պայքարի հատվածները նշված են 85 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ և տեղակայված են այնպես, ինչպես սովորական բասկետբոլային դաշտում։

1.3. Տուգանային նետումներ կատարելու համար կիսաշրջան չկա։

1.4. Տուգանային նետումներ կատարելու համար նախատեսված գիծը գտնվում է զամբյուղի կենտրոնից դեպի դաշտ գնացող հատվածում (բասկետբոլի սովորական դաշտի նման) և ունի 1 մետր երկարություն։

Մրցավարներ խմբագրել

2.1. Խաղը կարող են դատել մինչև երեք մրցավար։

2.2. Մրցավարներն ամբողջական վերահսկողություն են իրականացնում խաղի նկատմամբ։ Մրցավարների հիմնական պարտականությունները՝ վիճակահանության ընթացքի անցկացումը խաղի սկզբում, թայմ-աութների նշանակում (30 վայրկյան տևողությամբ), բոլոր խախտումների առձանագրում (գնդակի սխալ վարում, աուտ և այլն), ինչպես նաև կանոնների խախտումները։

Թիմեր խմբագրել

3.1. Խաղում են 2 թիմ։ Թիմի կազմը պետք է բաղկացած լինի 3 կամ 4 հոգուց։ Մրցույթի ժամանակ թիմի հայտում կարող են լինել 3-6 խաղացող։

3.2. Խաղի սկզբում յուրաքանչյուր թիմից դաշտում պետք է լինի 3 հոգի։

3.3. Թիմի ավագ կարող է լինել թիմի յուրաքանչյուր խաղացող։

3.4. Դաշտում միաժամանակ չեն կարող լինել 2-ից քիչ և 3-ից շատ խաղացող յուրաքանչյուր թիմից։

3.5. Եթե խաղի ընթացքում թիմում մնում է 2 հոգուց քիչ խաղացող, ապա այդ թիմը ճանաչվում է պարտվող «բավարար խաղացողներ չունենալու համար» (0:w):

3.6. Եթե խաղը սկսելուց հետո (ըստ ժամանակացույցի) 2 րոպեների ընթացքում թիմում չկա 3 խաղացող, այդ թիմին հաշվում է պարտություն «իրավունքից զրկելով» (0:w):

Խաղային դիրքեր խմբագրել

4.1. Միավորների ավելացում

Հեռահար նետումների գոտուց նետած գնդակը (այդ գոտին համապատասխանում է բասկետբոլի երեք միավորանոց գոտուն), գնահատվում է 2 միավոր։ Յուրաքանչյուր այլ վայրից նետած գնդակը, գնահատվում է 1 միավոր։ Տուգանային նետումը գնահատվում է 1 միավոր։ Լրացուցիչ ժամանակի սպառվելուց հետո վիճաբանությունում հաղթող թիմին իրավունք է տրվում կատարել նետում, թիմի կողմից դիպուկ նետումը ըստ 4.4 կետի, գնահատվում է 1 միավոր և գումարվում է տվյալ թիմի վաստակած միավորներին։ Ոչ դիպուկ նետման դեպքում ըստ 4.4 կետի 1 միավորը տրվում է հակառակորդ թիմին։

4.2. Խաղային ժամանակ

Խաղային հիմնական ժամանակը տևում է 10 րոպե։ Լրացուցիչ ժամանակը տևում է այնքան, մինչև թիմերից մեկը հավաքի նվազագույնը 2 միավոր։ Կոնկրետ մրցաշարի համար կազմակերպիչների կողմից կարող է սահմանվել հատուկ խաղաժամանակ։ Մասնավորապես, հեռուստատեսության հետ պայմանավորվածությամբ (ուղիղ եթեր անցկացնելու ժամանակ) կարող են լինել տեխնիկական ընդմիջումներ 3:59 և 6:59 ժամանակահատվածների ավարտից հետո։

4.3. Խաղի սկիզբ

Խաղի սկզբից առաջ մրցավարը անց է կացնում վիճակահանություն նետելով մետաղադրամ, որի արդյունքում որոշվում է հաղթող թիմը որոշում է, թե կսկսվի հիմնական ժամանակը, թե հնարավոր է հավելաժամանակ (overtime):

4.4. Հաղթողի որոշումը

Հաղթող է ճանաչվում այն թիմը՝

  • որը խաղի հիմնական ժամանակում հավաքում է 21 միավոր (քիչ խաղաժամանակ ունեցող մրցաշարերում միավորների քանակը քիչ է),
  • որի հաշվին կա ավելի շատ միավոր, հիմնական խաղաժամանակի ավարտից հետո,
  • որը կհավաքի 2 միավոր լրացուցիչ ժամանակի ընթացքում (լրացուցիչ ժամանակահատված նշանակվում է խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո հավասար հաշվի դեպքում)։

4.5. Հարձակման իրավունք

Թիմը հարձակվելու իրավունք է ստանում, երբ տիրում է գնդակին հեռահար նետումների համար նախատեսված հատվածում կամ ստանում է տուգանային նետում կատարելու իրավունք։ Թիմը կորցնում է հարձակում կատարելու իրավունքը, երբ հակառակորդ թիմը հարձակման իրավունք է ստանում։ Երբ թիմը նետում է կատարում այն ժամանակ, երբ հարձակման իրավունքը հակառակորդինն է, տեղի է ունենում խախտում՝ միավորը չի հաշվում և գնդակը փոխանցվում է հակառակորդ թիմին։

4.6. Գնդակին տիրելու իրավունք

Երբ թիմերից մեկը կատարում է խախտում կամ գնդակի ճիշտ նետում կամ վերջին տուգանային նետում կատարում (բացառությամբ այն դեպքերի, երբ դա տուգանային նետում է ոչ սպորտային պահվածքի, տեխնիկական կամ որակազրկմանն առժանի խախտում), հակառակորդ թիմը գնդակին տիրելու իրավունք է ստանում, զամբյուղի տակ փոքր կիսաշրջանի հատվածում, ինչից հետո պարտավորվում է գնդակը հանել հեռահար նետումների համար նախատեված կիսաշրջանից դուրս, գնդակը վարելով կամ փոխանցում կատարելով։ Տուգանային նետումներից հետո, որոնք նշանակված են ոչ սպորտային պահվածքի, տեխնիկականի կամ որակազրկմանն առժանի խախտումների հետևանքով, անկախ նրանից նետումը ճշգրիտ է թե ոչ, գնդակին շարունակում է տիրել այն թիմը, որը կատարել է տուգանային նետումը (հեռահար նետումների համար նախատեված կիսաշրջանից դուրս)։

4.7. «Ստուգում» (Check)

Թիմի յուրաքանչյուր խաղացող, ով ստանում է գնդակին տիրելու իրավունք (в ситуации мёртвого мяча), պարտավորր է դուրս բերել գնդակը հեռահար նետումների համար նախատեսված գոտի և փոխանցում կատարել մոտակայքում գտնվող հակառակորդին «ստուգման» համար։ Միևնույն ժամանակ հակառակորդ թիմի խաղացողները պետք է գտնվեն վերոնշյալ գոտու սահմաններից դուրս (հեռահար նետումներ կատարելու համար նախատեսված գոտու ներսում)։ Հեռահար նետումների համար նախատեսված գոտու սահմաններից դուրս գնդակը հակառակորդից հետ ստանալով և դրա նկատմամբ վերահսկողություն ստանալով (այդ ժամանակ - վերահսկողություն ստանալուն պես - միանում է խաղային ժամացույցը՝ այդ ժամանակ պաշտպանվող թիմի խաղացողները իրավունք են ստանում դուրս գալ հեռահար նետումների համար նախատեսված գոտի), հառձակում գործող խաղացողը իրավունք է ստանում կատարել ցանկացած խաղային գործողություն, այդ թվում նաև հարձակում դեպի զամբյուղը։ Պաշտպանի կողմից գնդակի անմիջապես հեռացումը «ստուգման» ժամանակ, մինչև հարձակվողի կողմից գնդակի հանդեպ վերահսկողություն ստանալը՝ ժամանակը չի սկսվում, «ստուգումը» կատարվում է նորից։

4.8. Վիճելի նետումներ

Գնդակին հերթականությամբ տիրելու կանոնը («սլաքով») չի գործում։ Վիճելի նետման իրավիճակում հեռահար նետումների համար նախատեսված գոտու սահմաններից դուրս գնդակին տիրելու իրավունքը ստանում պաշտպանվող թիմը։

4.9. Փոփոխություններ

Փոփոխությունները թույլատրվում են երկու թիմերին ցանկացած պահի, երբ գնդակը գտնվում է խաղից դուրս վիճակում (мертвый мяч): Փոփոխություն կատարելու խնդրանքով թիմի ավագը դիմում է մրցավարին։

4.10. Թայմ-աութներ

Յուրաքանչյուր թիմ մեկ 30-վայրկյան տևողությամբ թայմ-աութի իրավունք ունի խաղի հիմնական ժամանակի ընթացքում և մեկ 30-վայրկյան տևողությամբ թայմ-աութի իրավունք ավելացված ժամանակի ընթացքում։ Թայմ-աութի հնարավորություն է տրվում այն ժամանակ, երբ փոփոխություն կատարելու հնարավորություն կա։ Թայմ-աութի իրավունք մրցավարից կարող է խնդրել թիմի ցանացած խաղացող։ Նաև մրցաշարի կազմակերպիչների կողմից հեռուստատեսության հետ պայմանավորվածություն ձեռք բերած ժամանակ թույլատրվում է մինչև 2 տեխնիկական թայմ-աութ յուրաքանչյուրը 30 վայրկյան տևողությամբ, առաջիկա հնարավորության ժամանակ, երբ գնդակը գտնվում է խաղից դուրս վիճակում, և երբ խաղային ժամացույցը ցույց կտա 3:59 կամ 6:59 ժամանակը։

Խախտումներ խմբագրել

5.1. 12 վայրկյանի կանոն

Հարձակման համար նախատեսված ժամանակը սահմանափակվում է 12 վայրկյանով, այս կանոնի բոլոր մյուս մանրամասները համապատասխանում են բասկետբոլի պաշտոնական կանոններին «24 վայրկյանի» հոդվածին։ (Այն մրցաշարերում, որտեղ դժվար է ներգրավել 12 վայրկյանի բավական թվով օպերատորներ, հնարավոր է օգտագործել հետևյալ կանոնը՝ հարձակման համար նախատեսված ժամանակը անսահմանափակ է, եթե ձեռնարկվում են ակտիվ հարձակվողական գործողություններ այն թիմի կողմից, որը հարձակման իրավունք է ստացել)։

5 վայրկյանի կանոն

Հարձակվող խաղացողը իրավունք չունի մեծ կիսաշրջանի սահմաններում վարել գնդակը, գտնվելով կողքով կամ մեջքով դեպի զամբյուղը, 5 վայրկյանից ավելի։ Այս կանոնի խախտման դեպքում գնդակին տիրելու իրավունքը ստանում է պաշտպանվող թիմը։

Այդ թվում նաև եթե հարձակման համար չկա հետ հաշվարկ կատարելու համար նախատեսված սարք, մրցավարը իրավունք ունի սկսել կատարել հետ հաշվարկ 5 վայրկյան մինչև հարձակման ավարտը։

5.2. Տուգանային նետումներ

Կանոնների խախտման (фол) համար նախատեսված պատիժը կախված է խախտման կարգավիճակից՝

  • խաղացողի հանդեպ կանոնների խախտումը հեռահար նետման ժամանակ (նետումը ճշգրիտ չէ)՝ 2 տուգանային նետում,
  • խաղացողի հանդեպ կանոնների խախտումը 1 միավորանոց նետման ժամանակ (նետումը ճշգրիտ չէ)՝ 1 տուգանային նետում,
  • խաղացողի հանդեպ կանոնների խախտումը խաղից ցանկացած նետման ժամանակ (նետումը ճշգրիտ է)՝ նետումը հաշվվում է + 1 տուգանային նետում,
  • տեխնիկական խախտման ժամանակ՝ 1 տուգանային նետում և գնդակին հետաա տիրելու իրավունք հեռահար նետումների համար նախատեսված գոտում, «ստուգման» գործընթացով,
  • եթե վերը նշված խախտումները կատարվել են անձնական կոնտակտի հետևանքով, տուգանային նետումները կատարում է այն խաղացողը, ում վրա տեղի է ունեցել խաղի կանոնների խախտում, հակառակ դեպքում տուգանային նետումները կարող է կատարել հակառակորդ թիմի ցանկացած խաղացող,
  • եթե խախտումը տեխնիկական է կամ որակազրկմանն արժանի, կատարվում է 2 տուգանային նետում, և վերջին նետումից հետո այն թիմը, որը կատարել է տուգանային նետումները, գնդակին տիրելու իրավունք է ստանում հեռահար նետումների համար նախատեսված գոտում «ստուգման» գործընթացից հետո,
  • եթե խախտումը ոչ սպորտային չէ, ոչ տեխնիկական և ոչ էլ որակազակմանն արժանի, վերջին տուգանային նետումից հետո խաղացողները պայքարում են գնդակի համար։ Միևնույն ժամանակ եթե կանոնները խախտած թիմի խաղացողը ուղղանկյան գծանշումը տրորի մինչև գնդակի նետումը և գնդակը նետվի ոչ դիպուկ, ապա տուգանային նետումը կկատարվի կրկին։ Եթե տուգանային նետում կատարող թիմի խաղացողը տրորի ուղղանկյան գծանշումը մինչև գնդակի նետումը և գնդակը նետվի դիպուկ, ապա նետումը չի հաշվվի և կկատարվի կրկին,
  • այն դեպքում, եթե չի նշանակվել վերը նշված խախտումներից և ոչ մեկը, 1-ից 6 թիմային խախտումների դեպքում տուգանային նետում չի նշանակվում և գնդակը խաղարկվում է «ստուգման» միջոցով, 7-ից 9 թիմային խախտումները պատժվում են 2 տուգանային նետումներով, վերջինից հետո գնդակը մտնում է խաղի մեջ, սկսած 10-րդ խախտումից պատիժը հավասարվում է ոչ սպորտային պահվածքի համար պատիժին։

5.3. Տուգանային նետում կատարող խաղացող

Տուգանային նետում կատարող խաղացողը պարտավոր է կանգնի տուգանային նետումների համար նախատեսված գծին հնարավորինս մոտ այնպես, որպեսզի տուգանային նետումների համար նախատեսված գիծը գտնվի իր և զամբյուղի արանքում։ Տուգանքի առձանագրումից անմիջապես հետո, նրան տրվում է 5 վայրկյան առաջին նետումը կատարելու համար (այդ 5 վայրկյանի ընթացքում մնացած խաղացողները պետք է ճիշտ դիրքավորվեն) և 5 վայրկյան երկրորդ նետումը կատարելու համար, եթե նշանակված է 2 նետում։

5.4. Անհատական խախտումների սահմանափակումը բացակայում է

Անհատական տուգանքները, որոնցով խաղացողը կարող է պատժվել, չկորցնելով խաղալու իրավունքը, սահմանափակում չունի։

5.5. Ոչ սպորտային խախտում

Տուգանքը դասակարգվում է որպես ոչ սպորտային, եթե կատարվում է հետևյալ պայմաններից գոնե մեկը՝

  • խաղացողի նկատմամբ կատարված միտումնավոր խախտում, ով տվյալ պահին չէր տիրում գնդակին, սակայն գնդակը գտնվում էր իր թիմի վերահսկողության տակ,
  • խաղացողի նկատմամբ կատարված միտումնավոր խախտում, ում վերահսկողության տակ էր գտնվում գնդակը, կանոնները խախտողը տեսանելիորեն խաղաց ոչ գնդակի հետ,
  • պահեստային խաղացողը մուտք գործեց դաշտ, փոփոխման կանոնները խախտելով,
  • թիմի ցանկացած խաղացող ցուցաբերում է ոչ սպորտային պահվածք հակառակորդի կամ մրցավարների նկատմամբ։

5.6. Խաղացողի որակազրկում

Այն խաղացողը, ով խաղի ընթացքում կատարել է 2 ոչ սպորտային խախտում կամ 1 որակազրկմանն առժանի խախտում, որակազրկվում է մինչև խաղի ավարտը։ Ծեծկրտուքի դեպքում յուրաքանչյուր խաղացող, ով մասնակցել է, որակազրկվում է մինչև խաղի ավարտը, գումարած դրան մրցաշարի բոլոր մրցավարների կողմից սահմանված ժամկետով։

5.7. Թիմի որակազրկում

Այն թիմը, որի երկու խաղացող որակազրկվել են մրցաշարի ընթացքւմ, որակազրկվում է մինչև մրցաշարի վերջ։

Լրացում խմբագրել

6.1. Խաղացողի մոտ տեսանելի վնասվածքի առկայության դեպքում մրցավարը պարտավոր է անմիջապես ընդհատել խաղը։ Հնարավորինս շուտ պետք է կատարվի փոփոխություն (պահեստային խաղացողի առկայության դեպքում)։ Սակայն եթե վնասվածքի հայտնաբերումից հետո թիմերից մեկը վերցնում է 30 վայրկյանանոց թայմ-աութ և այդ 30 վայրկյանների ընթացքում արյունահոսությունը կարողանում են դադարեցնել, ապա տվյալ խաղացողը կարող է շարունակել խաղը։

6.2. Թիմերից որևէ մեկի խաղացող իրավունք ունի փոխանցում կատարել ոչ միայն ձեռքերով, այլ նաև կրունկով։

Ստրիտբոլը որպես օլիմպիական մարզաձև խմբագրել

ՖԻԲԱ-ի ղեկավարությունը առաջարկել է ներգրավել 3x3[2] բասկետբոլը 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում, քանի որ 2010 թվականի պատանեկան Օլիմպիադայում որը անց է կացվել Սինգապուրում, ստրիտբոլի մրցումները իրականացվել են հաջողությամբ։

2017 թվականի հունիսի 9-ին ՖԻԲԱ-ն ավելացրել է 3x3 բասկետբոլը 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի[3] ծրագրում։ Մրցաշարի ժամանակ կներկայացվեն 8 տղամարդկանց և 8 կանանց թիմեր 4 խաղացողի հայտով, կխաղարկվեն մրցանակների 2 կոմպլեկտ (տղամարդկանց և կանանց)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  2. Стритбол может стать олимпийским видом
  3. «Баскетбол 3х3 включён в программу Олимпийских Игр! » Basketgame.ru - Всероссийский баскетбольный портал». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին.