Բացել գլխավոր ցանկը
Green's-theorem-simple-region.svg

Ստոքսի կանոն, Ստոքսի օրենք, պնդում է, որ ֆոտոլյումինեսցենցման ալիքի երկարությունն ավելի մեծ է, քան գրգռող լույսի ալիքի երկարությունը։ Սահմանել է Ջորջ Գաբրիել Ստոքսը, 1852-ին։ Այսպիսի ձևակերպումով Ստոքսի կանոնը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը, շատ դեպքերում ֆոտոլյումինեսցենցման սպեկտրում դիտվում են հակաստոքսյան գծեր, որոնց ալիքի երկարությունները փոքր են գրգոող լույսի ալիքի երկարությունից։

Ստոքսի կանոն կիրառության ավելի լայն բնագավառ է ընդգրկում գերմանացի ֆիզիկոս է․ Լոմելի ձևակերպումով․ լյումինեսցենցման սպեկտրի մաքսիմումը կլանման սպեկտրի մաքսիմումի նկատմամբ շեղված է դեպի երկար ալիքների կողմը։ Ստոքսի կանոնի համաձայն, լյումինեսցենցման ֆոտոնների էներգիան փոքր է գրգըռող լույսի ֆոտոնների էներգիայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 150 CC-BY-SA-icon-80x15.png